Մայմոնիդ (իսկականը՝ Մոշեբեն Մայմոն, մարտի 30, 1138[1] կամ մարտի 30, 1135[2][3], Կորդովա, Ալ-Մորավիների պետություն[4] - դեկտեմբերի 13, 1204[5], Կահիրե, Այյուբյան սուլթանություն[6]), հրեա փիլիսոփա։ Ծնվել է Իսպանիայում, 1165 թվականից բնակվել Եգիպտոսում, եղել պալատական բժիշկ։ Համադրելով հայտնությունը և հայեցողությունը, Աստվածաշնչի այլաբանական և Արիստոտելի ուսմունքի արաբ մտածողների մեկնաբանությունները՝ Մայմոնիդն իր ռացիոնալիզմով և հավատը հրաշքի տարրերից մաքրելու ձզտմամբ հակադրվել է կրոնական ուղղափառությանը, որի համար հալածվել է։ Մայմոնիդի «Տատանվողների դաստիարակ» (1190) երկը ազդել է ուշ սխոլաստիկայի (հատկապես Ալբերտ Մեծի և Թովմա Աքվինացու) վրա։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.