![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Mammoth_Cave_Rotunda_%2528USGS_Lwt02830%2529.jpg/640px-Mammoth_Cave_Rotunda_%2528USGS_Lwt02830%2529.jpg&w=640&q=50)
Մամոնտի քարանձավի ազգային այգի
From Wikipedia, the free encyclopedia
Մամոնտի քարանձավ (անգլ.՝ Mammoth Cave National Park), ազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում։ Զբոսայգում գտնվում է աշխարհի ամենաերկար քարանձավային համակարգի մի մասը։ Այն համանուն այգու հիմնական տեսարժան վայրն է։ Մակերեսը կազմում է 214 կմ²։ Մոտակա քաղաքն է Բրաունվիլը[1]։ Պարկը գտնվում է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության ղեկավարության տակ։ Այն հիմնադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին, իսկ 1981 թվականի հոկտեմբերի 27-ին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։ 1990 թվականի սեպտեմբերի 26-ին պարկը և Բերեն գետի հովտում ընկած մոտակա տարածքները մտան արգելագոտու միջազգային ցանկ։
Մամոնտի քարանձավ | |
---|---|
անգլ.՝ Mammoth Cave National Park | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
![]() | |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 37°11′13″ հս․. լ. 86°06′04″ ամ. ե.HGЯOL |
Տարածք | 52,830 հա |
Հիմնադրված է | հուլիսի 1, 1941 |
Հաճախելիություն | 508,054 |
Ղեկավարող կազմակերպություն | National Park Service |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ | Mammoth Cave National Park |
Կայք | nps.gov/maca/index.htm(անգլ.) |
![]() | |
![]() |
Մամոնտի քարանձավը կամ Մամոնտի քարանձավային համակարգը, Ֆլինտ-Ռիջ, ստեղծվել է մոտ 10 մլն տարի առաջ[2]։ Քարանձավի իրական երկարությունն անհայտ է։ Յուրաքանչյուր տարի քարանձավագետները բացահայտում են մի քանի կիլոմետր երկարությամբ նոր մուտքեր։ Հետազոտված քարանձավային համակարգի երկարությունը 115 մ խորությամբ կազմում է 627650 մ[2]։