բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Մամխասալորենի (լատ․՝ Prunus insititia), վարդազգիների ընտանիքի սալորենու ցեղի բույս։ Երկարակյաց է, ապրում է 40-50 տարի։ Բերքատու է դառնում տնկումից 3-4 տարի հետո։ Ծառերն ունեն 5-6 մ բարձրություն, սաղարթը՝ լայն-կլորավուն, երբեմն՝ լայն բրգաձև, բնի կեղևը՝ անհարթ, ճյուղերը՝ առանց փշերի։ Ծաղիկները երկսեռ են, մանր, սպիտակավուն, ինքնափոշոտվող (հակված է նաև խաչաձև փոշոտման)։ Պտուղները մանր են կամ միջին մեծության (15-30 գ), օվալաձև, մաշկը՝ սև մանուշակագույն երանգի՝ պատված բաց կապտավուն մոմաշերտով։ Պտղամիսը՝ կանաչ դեղնավուն, հյութալի, քաղցրաթթվաշ համի։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, պովիդլո, չիր և այլն)։ Մեկ ծառից ստացվում է 40-50 կգ բերք։ Բազմանում է սերմերով, պատվաստներով և մացառներով։ Ցրտադիմացկուն է, կայուն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Մշակվում է Եվրոպայում, Հայաստանում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 196)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամխասալորենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամխասալորենի» հոդվածին։ |
Մամխասալորենի | |
Մամխասալորենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Մամխասալորենի (P. insititia) |
Միջազգային անվանում | |
Prunus insititia |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.