From Wikipedia, the free encyclopedia
Մամբա (անգլ.՝ Mambas)՝ Ասպիդների ընտանիքի Դենդրոասպիդ (Dendroaspis) ցեղին պատկանող (բառացիորեն նշանակում է երեք ասպ) արագաշարժ թունավոր օձերի տեսակ։ Ներկայումս հայտնի են գոյություն ունեցող չորս տեսակ, որոնցից երեքը ծառաբնակ են ու կանաչ գույնի, մինչդեռ, այսպես կոչված սև մամբան՝ Դենդրոասպիս պոլիլեպիսը (Dendroaspis polylepis), հիմնականում հանդիպում է հողի վրա ու սովորաբար շագանակագույն կամ մոխրագույն է։ Այս չորս տեսակները տարածված են Ենթասահարական Աֆրիկայի տարբեր շրջաններում, և բոլորն էլ վախ են ներշնչում այս տարածքներում, հատկապես սև մամբան։ Աֆրիկայում մամբաների մասին կան բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ[1][2][3]։
Մամբա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Dendroaspis | ||||||||||
տեսակներ | ||||||||||
|
||||||||||
Արեալ | ||||||||||
|
Մամբաների երեք կանաչ տեսակները ծառաբնակ են, մինչդեռ սև մամբան հիմնականում հանդիպում է հողի վրա։ Սև մամբան Աֆրիկայի ամենամեծ ու ամենաթունավոր օձերից մեկն է։ Բոլոր չորս տեսակները ակտիվ ցերեկային որսորդներ են՝ որսում են թռչուններ, մողեսներ և մանր կաթնասուններ, իսկ գիշերային ժամերին որոշ տեսակներ, հատկապես հողային սև մամբան, թաքնվում են բնում։ Մամբան կարող է տարիներ շարունակ մնալ նույն բնի մեջ։
Մամբաներն ու կոբրաները պատկանում են միևնույն ընտանիքին՝ ասպիդներին։ Կոբրաների նման մամբան կարող է վեր բարձրանալ ու գլխարկի տեսք ընդունել, սակայն մամբայի գլխարկն ավելի նեղ ու երկար է, քան կոբրայի որոշ տեսակների ավելի լայն գլխարկը, ինչպիսիք են, օրինակ՝ Ասիայի որոշ շրջաններում հանդիպող ակնոցավոր օձերը։ Վտանգի դեպքում մամբաները սովորաբար բացում են իրենց բերանները․ սև մամբայի բերանի մեջ սև է, ինչը սպառնալիքն էլ ավելի արտահայտիչ է դարձնում։ Բացի այդ, մամբան առաջ ձգվելու սովորություն ունի՝ ի տարբերություն կոբրայի, որն ուղիղ կանգնում է։
Սև մամբաների շուրջ տարածված պատմությունները, որ նրանք հետապնդում ու հարձակվում են մարդկանց վրա՝ շատ տարածված են, բայց իրականում օձերը հիմնականում խուսափում են մարդկանցից[4]։ Հետապնդման առավել ակնհայտ դեպքերը, հավանաբար, օրինակն են այն բանի, երբ վկաներն օձի հարձակման փորձը շփոթում են նրանց՝ դեպի բույնը ետ նահանջելու հետ, երբ մարդը հայտնվում է հենց դրա ճանապարհին[5]։ Սև մամբան սովորաբար իր արագությունն օգտագործում է վտանգից խուսափելու համար, և մարդիկ նրանց աչքերով գիշատիչներ են, այլ ոչ թե զոհ[1]։
Բոլոր մամբաները սաստիկ թունավոր են։ Սև մամբայի չմշակված խայթոցների դեպքում մահացությունը կազմում է 100%[4][6]։ Մամբայի մյուս տեսակները շատ ավելի քիչ են վտանգավոր. նրանց թույները պակաս թունավոր են (համաձայն LD50 ուսումնասիրությունների), և նրանց բարկացնելու դեպքում սովորաբար այնքան էլ ագրեսիվ ու բռնկվող չեն, և այդքան շատ թույն դուրս չեն տալիս։ Շնորհիվ հակաթույների լայն առկայության՝ մահվան դեպքերը շատ ավելի հազվադեպ են դարձել։
Մամբայի թույները հիմնականում բաղկացած են նեյրոտոքսիններից (հայտնի են որպես դենդրոտոքսիններ)։ Բացի նեյրոտոքսիններից, բաղկացած են նաև կարդիոտոքսիններից[1][7] և ֆասիկուլիններից[8][9]։ Թույնի բաղադրիչները ներառում են նաև կալցիկլուդին, որը արևելյան կանաչ մամբայի թույնի ու կալցեպեպտինի հիմնական բաղադրիչն է և հանդիսանում է նաև սև մամբայի թույնի բաղադրիչ մաս։ Նույն տեսակների և ենթատեսակների միջև տարբեր դեպքերի թունավորումը կարող է մեծապես տարբեր լինել՝ կախված մի քանի գործոններից, ներառյալ աշխարհագրական տարածաշրջանը։ Նույնիսկ եղանակն ու օձի ընդունած դիրքը կարող են ազդել թունավորման ատիճանի վրա։ Առանց համապատասխան առաջին բուժօգնության ու հակաթույնի կիրառման՝ խայթոցը կարող է մարդու համար մահացու լինել, քանի որ այն արգելափակում է թոքերն ու սիրտը։
Նախքան հակաթույների հասանելիությունը, մամբաների կողմից թունավորումները մահացության բարձր ցուցանիշներ են գրանցել։
Մամբայի տոքսինը (կամ դենդրոտոքսին) բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ տարբեր թիրախների համար․
«Dendroaspis» բառը ծագել է հին հունական déndron (δένδρον) բառից՝ բառացիորեն «ծառ»[10] և «ասպիս» (ασπίς), որը նշանակում է «վահան»[11]։ Սա նաև նշանակում է կոբրա կամ պարզապես օձ, մասնավորապես օձ՝ գլխարկով (վահանով)[12]։ Այն անգլերեն «asp» բառի աղբյուրն է։ Հին տեքստերում «ասպիսը» կամ «ասպը» հաճախ վերաբերում էին եգիպտական կոբրային (Naja haje)՝ նկատի ունենալով նրա՝ վահանի նման գլխարկը[12]։ Այսպիսով, «Դենդրոասպիս» բառացիորեն նշանակում է ծառի անցք` արտացոլելով դրանց ցեղի տարբեր տեսակների մեծ մասի ծառի վրա լինելու բնույթը։ Ցեղի մասին նկարագրությունն առաջին անգամ տվել է գերմանացի թռչնաբան և հերպետոլոգ Հերման Շլեգելը 1848 թվականին[13]։
Ներկայումս մամբայի հայտնի տեսակներից երեքը՝ կանաչ են, իսկ մյուսը կոչվում է սև մամբա՝ չնայած որ ընդհանուր առմամբ շագանակագույն կամ մոխրագույն մարմնին ունի։
Սև մամբաները բնակվում են Հարավային ու Արևելյան Աֆրիկայի սավաննաներում ու քարքարոտ բլուրներում։ Սրանք Աֆրիկայի ամենաերկար թունավոր օձերն են, որոնց երկարությունը հասնում է մինչև 14 ոտնաչափ, չնայած որ 8,2 ոտնաչափը միջինից ավելին է։ Դասվում են նաև աշխարհի ամենաարագ օձերի շարքում, որոնք ժամում սողում են մինչեւ 12,5 մղոն արագությամբ[1][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.