իրանահայ դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Մահայա Պետրոսյան (պարս.՝ ماهایا پطروسیان, հունվարի 3, 1970, Թեհրան, Իրան), հայկական ծագմամբ իրանցի դերասանուհի։ «Գեղեցիկ, ձյունոտ օր» (2009) ֆիլմի ռեժիսորն է (ռեժիսոր Ամիր Թուդե Ռուսթայի հետ համատեղ)[2][3]։ Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում[4][5]։
Մահայա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | Հայերը Իրանում |
Կրոն | իսլամ[1] |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
mahayapetrossian.com | |
Մահայա Պետրոսյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 3-ին, Թեհրանում։ Հայրը եղել է քաղաքացիական ինժեներ, մայրը՝ երեխաների հիգիենայի մասնագետ։ Նրա ավագ եղբայրն ու քույրն աշխատում են գիտական ոլորտում։ Նախնական կրթությունը ստացել է Ջանդարկի ֆրանսիական դպրոցում (երկլեզվյա դպրոց, որտեղ աշակերտներն առավոտյան ուսանում են ֆարսի, ցերեկը՝ ֆրանսերեն)։ Իսլամական հեղափոխությունից հետո նա գրանցվել է Ռաազի առաջնորդության դպրոցում, ապա երեք տարի ուսանել է հայկական Մարիամ դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Հադաֆ ավագ դպրոցում և 1987 թվականին ստացել է դիպլոմ բնական գիտությունների բնագավառում։ Արվեստով և դերասանությամբ տարվել է ավագ դպրոցի վերջին դասարանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվել է համալսարանի ընդունելության դասընթացներին։ Մի քանի դասընթացներ է անցել Շորե Լորեցաանիի (պարս.՝ شهره لرستانی) մոտ։ Այս դասընթացներն իրենց ազդեցությունն են թողել նրա հետագա կարիերայի վրա։ Սովորել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի բաժնում։ 1994 թվականին ավարտել է համալսարանն ու Իրանյան կինոփառատոնի շրջանակում կարճ ուղևորություն ունեցել դեպի Հայաստան, 1995 թվականին 4 ամսով եղել է ԱՄՆ-ում։ 1997 թվականին մասնակցել է «Կանանց դերը ժամանակակից կինոյում» միջազգային դասընթացին, որտեղ ներկայացել է «Կանայք, սոցիալական մազոխիզմն ու բռնությունը կինոյում» զեկույցով։ 2001 թվականին Իտալիայում մասնակցել է Կուրմայորի նուար ֆիլմերի կինոփառատոնին։
Վերնագիր | Ֆիլմի վերնագիրն անգլերեն |
Տարի | Ռեժիսոր | |
---|---|---|---|---|
1 | «Սեր և մահ» | Love and death | 1989 | Մոհամմադրեսա Ալամի |
2 | «Վերջին գործողություն» | The last act | 1990 | Վարուժ Քարիմ Մասիհի |
3 | «Էլ ի՞նչ նորություն կա» | What else is new !? | 1991 | Թահմինե Միլանի |
4 | «Ժուկով, ժամանակով, կինո» | Once upon a time cinema | 1991 | Մոսեն Մախմալբաֆ |
5 | «Դերասանը» | The actor | 1992 | Մոսեն Մախմալբաֆ |
6 | «Մեխակի գաղտնիքը» | The secret of the clove | 1993 | Սայիդ Խորշիդիան |
7 | «Հանդիպման անպիտանությունը» | Rendezvous wistfulness | 1995 | Մոհարամ Զեյնայզադե |
8 | «Մոֆիդ, շեյխ» | Mofid, the sheikh | 1995 | Ֆարիբորզ Սաալե |
9 | «Աններելին» | Unforgivable | 1996 | Իրաջ Ղադերի |
10 | «Խատուտիկը» | The dandelion | 1996 | Ղասեմ Ջաֆարի |
11 | «Օգնի՛ր ինձ» | Help me | 1997 | Ռզուլ Մոլա Ղոլիպուր |
12 | «Յոթ գործողություն» | Seven act | 2000 | Ֆարզադ Մոթամեն |
13 | «Թոնդար անունով աղջիկը» | A girl named Tondar | 2000 | Համիդրեսա Աշտիանիպուր |
14 | «Ամբողջ սրտով» | Wholeheartedly | 2000 | Բահրամ Կազեմի |
15 | «Հաջողակ հասնացուն» | The lucky bride | 2002 | Կազիմ Ռաստգոֆտար |
16 | «Հանդիպում թութակի հետ» | Meeting with parrot | 2003 | Ալիռեզա Դավուդնեջադ |
17 | «Ութոտնուկ» | Octopus | 2004 | Ալիռեզա Դաուդնեջադ |
18 | «Ընտրությունը» | The choice | 2004 | Touraj Mansouri |
19 | «Հիսուն միլիոն առաջարկ» | 50 million proposal | 2004-2005 | Մեհդի Սաբաղզադե |
20 | «Կնոջ ընդօրինակում» | Imitation Woman | 2005 | Մեհրդադ Միրֆալա |
21 | «Լեյլայի երազանքը» | Leila's dream | 2006-2007 | Մեհրդադ Միրֆալա |
22 | «Հարցազրույց» | Interview | 2007 | բահրամ Կազեմի |
23 | «Ընտրություն» | Election | 2008 | Թուրաջ Մանսուրի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.