Մալթայի միաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Մալթայի միաբանություն, Մալթայի Ուխտ, պաշտոնական անվանումը՝ Սուրբ Հովհաննեսի, Երուսաղեմի, Հռոդոսի ու Մալթայի ինքնիշխան ռազմական հյուրընկալ միաբանություն (իտալ.՝ Sovrano Militare Ordine Ospedaliero di San Giovanni di Gerusalemme di Rodi e di Malta, լատին․՝ Supremus Militaris Ordo Hospitalarius Sancti Ioannis Hierosolymitani Rhodiensis et Melitensis)[4], հռոմեական կաթոլիկ եկեղեցու ասպետական և կրոնական միաբանություն։ Աշխարհում ամենահին ասպետական միաբանությունն է[5]։
Սուրբ Հովհաննեսի, Երուսաղեմի, Հռոդոսի ու Մալթայի ինքնիշխան ռազմական հյուրընկալ միաբանություն լատին․՝ Supremus Militaris Ordo Hospitalarius Sancti Ioannis Hierosolymitani Rhodiensis et Melitensis իտալ.՝ Sovrano Militare Ordine Ospedaliero di San Giovanni di Gerusalemme di Rodi e di Malta | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ | ||||
Պետական լեզու | լատիներեն և իտալերեն | ||||
Մայրաքաղաք | Մալթական ամրոց (Հռոմ) | ||||
Օրենսդիր մարմին | Q1501874? | ||||
Մակերես | 0,012[1] կմ² | ||||
Ազգաբնակչություն | 3 քաղաքացի[2] 13,500 անդամ 80,000 կամավոր 42,000 աշխատող[3] | ||||
Կրոն | կաթոլիկություն | ||||
Հիմն | Ave Crux Alba | ||||
Կարգախոս | Tuitio fidei et obsequium pauperum (լատ.) «Պաշտպան հավատքին և օգնություն աղքատներին» | ||||
Հիմնադրված է | 1090-ականներ թ. | ||||
Արժույթ | մալթական սկուդո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
orderofmalta.int |
Մալթայի միաբանությունը դիտորդ կազմակերպության դեր է կատարում ՄԱԿ-ում ու Եվրոպայի Խորհրդում[6][7]։ Դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 107 պետությունների հետ, որոնք հիմնականում պաշտպանվում են մեծ թվով դեսպանների միջոցով[8]։
Միջազգային իրավունքով Մալթայի միաբանությունը համարվում է պետության նման կազմավորում, ընդ որում, միաբանությունն ինքը պետության դիրքերից է հանդես գալիս[9]։ Մալթայի միաբանության ինքնիշխանությունը դիտարկվում է դիվանագիտական առաքելությունների ժամանակ, բայց ոչ որպես պետության ինքնիշխանություն[10]։ Երբեմն դիտարկվում է որպես գաճաճ պետություն[10]։
Միաբանությունը տրամադրում է սեփական անձնագրեր, տպում է սեփական թղթադրամ և նամականիշ։ Փոստային համաձայնություններ ունի մոտ 70-80 երկրների հետ[7]։ Միաբանության մեծ մագիստրոսը ծառայում է որպես պապական փոխարքա՝ Վատիկանի դիվանագետներին տրամադրելով դատավարական աջակցություն միջնորդությունների ժամանակ, միջազգային դիվանագիտության մեջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության ժամանակ[11]։ Որոշ գիտնականներ վիճարկում են միաբանության՝ ինքնիշխանության հավակնությունները[12]։