![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Joachim_von_Sandrart-Teutsche_Academie_der_Edlen_Bau_Bild_und_Mahlerey-Kuenste-Matthias_Gruenewald-1679.jpg/640px-Joachim_von_Sandrart-Teutsche_Academie_der_Edlen_Bau_Bild_und_Mahlerey-Kuenste-Matthias_Gruenewald-1679.jpg&w=640&q=50)
Մաթիաս Գրյունեվալդ
From Wikipedia, the free encyclopedia
Մաթիաս Գրյունեվալդ (գերմ.՝ Matthias Grünewald, մոտ 1480[1], 1455[2] կամ 1480[3], Վյուրցբուրգ, Բավարիա[4][3] - օգոստոսի 31, 1528[5], Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), Վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։ Համարվում է Հյուսիսային Վերածննդի վերջին մեծ նկարիչը։
Մաթիաս Գրյունեվալդ գերմ.՝ Mathias Grünewald | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Matthias Grünewald, Mathis Gothart-Nithart |
Ծնվել է | մոտ 1480[1], 1455[2] կամ 1480[3] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Բավարիա[4][3] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 1528[5] |
Մահվան վայր | Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարագետ, ճարտարապետ, գծանկարիչ, general contractor և գծագրող |
Ոճ | գերմանական Վերածնունդ[6] |
Ժանր | հոգևոր արվեստ[4][7] և Ֆիգուր[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Stuppach Madonna?, Isenheim Altarpiece? և Trias Romana? |
Աշակերտներ | Hans Grimmer? |
![]() |
Արվեստագիտական գրականության մեջ նրա անունը հանդիպում է նաև Mathis, իսկ ազգանունը՝ Gothart կամ Neithardt ձևերով։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526) թթ.-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515 թթ., Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518 թ., Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525 թթ., Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։