From Wikipedia, the free encyclopedia
Մաթեուս վան Բրե (ռուս.՝ Маттеус ван Бре, փետրվարի 22, 1773[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] - դեկտեմբերի 15, 1839[1][2][5][…], Անտվերպեն, Բելգիա[4]), նիդեռլանդացի և բելգիացի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ։
Մաթեուս վան Բրե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1839[1][2][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Անտվերպեն, Բելգիա[4] |
Քաղաքացիություն | Բելգիա և Հյուսիսային Նիդերլանդներ |
Երկեր | Ինքնապատկեր, Johannes Hermanus Molkenboer(1773-1834). Art Collector? և Portrait of Isaac Jan Alexander Gogel? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և վիզուալ արտիստ |
Աշխատավայր | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Mattheus Ignatius van Bree Վիքիպահեստում |
Մաթեուս վան Բրեն ծնվել է Անտվերպենում, 10 տարեկանից սովորել է հայրենի քաղաքի գեղարվեստական ակադեմիայում։ Նրա ուսուցիչներից մեկն է եղել Պետրուս վան Ռեգեմորտերը։ Նա դարձել է Ակադեմիայի դոցենտը և 1794 թվականին ստացել է իր սեփական ստուդիան։ Նա 1797 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ֆրանսուա Անդրե Վենսանի մոտ։ Նույն տարում նա մասնակցել է Փարիզի սալոնում։ Նա հայրենիք է վերադարձել 1804 թվականին։ Եղել է պատմական թեմայով բազմաթիվ նկարների հեղինակը, բարձր գնահատված էր հեղինակավոր ժամանակորդների կողմից և արագ դարձել է իր ժամանակում Ֆլանդրիայի հարգված նկարիչներից մեկը, բայց լայն հասարակությունում հաջողության չհասավ։
1820 թվականին նա նշանակվել է Անտվերպենի գեղեցիկ արվեստների ակադեմիայի ուսուցիչ (անգլ.՝ Royal Academy of Fine Arts), իսկ 1827 թվականին նրա ռեկտորը, այդ պաշտոնով է զբաղվել մինչև իր մահը։ Նա նաև եղել է Ամստերդամի, Հռոմի, Մյունխենի և Նյու Յորքի մի շարք ակադեմիաների անդամ և ինչպես նաև բելգիացի նկարիչների և քանդակագործների ուսուցիչ։
Նրա կրտսեր եղբայրը` Ֆիլիպ Յակովն է (հոլ.՝ Philippe-Jacques van Bree), 1786-1871 թվական), նույնպես դարձել է նկարիչ, գեղարվեստական արհեստի առաջին դասերը նրան տվել է Մաթեուս վան Բրեն[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.