![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Nowruz_in_northern_Afghanistan_in_March_2011.jpg/640px-Nowruz_in_northern_Afghanistan_in_March_2011.jpg&w=640&q=50)
Մազարի Շարիֆ
From Wikipedia, the free encyclopedia
Մազարի Շարիֆ (դարի/փուշթու՝ مزار شریف), քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բալխի օազիսում։ Բալխ պրովինցիայի վարչական կենտրոնն է, առևտրա-տրանսպորտային կայան Բակտրիական հարթավայրում։ Բնակչությունը՝ 44,5 հազար (1970)։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը հասել է 500.207-ի[1]։ Կան բամբակազտիչ և յուղհան գործարաններ, գորգագործություն, մետաղամշակություն։
Քաղաք | ||
---|---|---|
Մազարի Շարիֆ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Mazar-i-Sharif? | |
Մակերես | 83 կմ² | |
ԲԾՄ | 380 մետր | |
Բնակչություն | ▲469 247 մարդ (հունվարի 1, 2020) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Ըստ իսլամական ավանդության Մազարի Շարիֆում Ալի խալիֆայի գերեզմանն է։ 15-րդ դարում այստեղ կառուցվել է դամբարան՝ մազար, որը դարձել է շիաների սրբավայրը (արաբերեն՝ մազարի շարիֆ՝ աստվածային դամբարան, այստեղից էլ՝ քաղաքի անունը)։
1998-2001 թվականներին քաղաքը գտնվել է թալիբների տիրապետության ներքո, ովքեր այստեղ իրենց իշխանությունը հաստատելուց անմիջապես հետո կազմակերպել են ոչ փուշտու բնակչության կոտորածներ, որոնց զոհ է դարձել երկու հազարից ավելի մարդ[2][3]։ 2001 թվականի նոյեմբերի 25-ին էլ Մազարի Շարիֆի մերձակայքում՝ բանտի վերածված Կալայ-Ջանգի բերդում պահվող գերված թալիբների ապստամբությունը ճնշելիս սպանվել է մոտավոապես 700 մարդ[4]։
Քաղաքի տեսարժան վայրերից է Կապույտ մզկիթը՝ տաճարային եզակի մի համալիր, որտեղ, ըստ ավանդության, մի ժամանակ թաղված է եղել շիաների պաշտելի սրբի՝ Ալի մարգարեի աճյունը, սակայն հետագայում առևանգվել ու տարվել է Իրաք։ Որոշ պատմաբանների կարծիքով տաճարի տեղում թաղված է եղել Զրադաշտը։
Բնակչությունը՝ ▲469 247 մարդ (հունվարի 1, 2020)։