From Wikipedia, the free encyclopedia
Մադրիդի մուսուլմանական մուրալյաներ (իսպ.՝ Muralla musulmana de Madrid), արաբական պատեր Մադրիդում։ Կառուցվել են 9-րդ դարում Մանսանարես գետի հարևանությամբ, Պիրենեյան թերակղզում մուսուլմանական տիրապետության օրոք։ Դրանք կազմել են այն ամրոցի մասը, որի շուրջ տարածվել է Մադրիդի քաղաքային հատվածը։ 1954 թվականից ընդգրկված են Իսպանիայի գեղարվեստա-պատմական հուշարձանների ցանկում (իսպ.՝ Conjunto Histórico-Artístico):
Նկարագրություն | |
Տեսակ | քաղաքի պատ և հուշարձան |
Տեղագրություն | Maŷrīṭ? և Madrid city? |
Հասցե | Plaza Emir Mohamed I[1] |
Վարչական միավոր | Մադրիդ[2][1] |
Երկիր | Իսպանիա[2][1] |
Կառուցված | 855[1] |
Շինանյութ | քար |
Muslim wall of Madrid Վիքիպահեստում |
Պատերի մնացորդների հնագիտական հետաքրքրություն ներկայացնող հատվածները գտնվում են Ալմուդենա տաճարի կրիպտեի մոտ գտնվող Կուեստա դե լա Վեգա տարածքում։ Դրանք կառուցվել են Մուհամմադ I-ի այգում, որն անվանվել է ի պատիվ քաղաքի հիմնադիր Կորդովայի ամիրա Մուհամմադ I-ի։
Calle Mayor փողոցի երկայնքով՝ թիվ 83 հասցեում, Կալե դե Սեգովիա ուղանցույցի մոտ դեռևս պահպանվել են Նարիուես (Torre de Narigües) աշտարակի ավերակները։ Այն հավանաբար եղել է արտաքին պաշտպանական աշտարակ` իր առանձին վայրով՝ պատի միջոցով միացած կառույցին։ Գործարկվել է որպես ջրանցք։
20-րդ դարում պատերի որոշ մնացորդներ ոչնչացվել են։ Calle de Bailén 12 հասցեում գտնվող մնացած գոյություն ունեցող հատվածները բնակարանային շինարարության ժամանակ կորել են, չնայած պատերի որոշ մասեր օգտագործվել են շենքի հիմքում։ Խոսե Մարիա Ալվարես դել Մանսանոյի օրոք 1996 թվականին ավարտվել է Օրիենտե հրապարակի վերականգնումը, որի ընթացքում հայտնաբերվել են անհետացած մասունքները, իսկ Torre de los Huesos (Ոսկորների աշտարակ) հիմքը ցուցադրվում է հրապարակի ստորգետնյա ավտոկանգառում։
1999-2000 թվականներին 70 մետր երկարությամբ բացահայտվել է մեկ այլ տարածք՝ ստեղծված Մադրիդի թագավորական պալատի և Ալմուդենա տաճարի ճակատային մասերից։ Տարածքը պեղվել է Թագավորական հավաքածուի թանգարանի (անավարտ) կառուցման ժամանակ և կարող է համապատասխանել պարիսպի Պուերտա դե լա Սագրա դարպասին[3]։
Մուսուլմանական ուրբանիզացումն ուսումնասիրելիս անհրաժեշտ է խուսափել թեմային վերաբերող մի շարք սովորական անհեթեթություններից։ Մուսուլմանական քաղաքները քրիստոնեական քաղաքների հետ համեմատելիս առաջիններն առանց կարգի շենքերի կլաստեր չեն։ Ընդհակառակը, ինչպես նշում է Լեոպոլդո Տոռես Բալբասը «իսլամացումը, որպես կենսակերպի արդյունք, քաղաքային համազգեստի խառնվածք է»[4], օրինակ, ոլորուն փողոցներից գլուխ հանելը համապատասխանում է այն համատեքստին, որտեղ պաշտպանությունը հիմնարար անհրաժեշտություն է[5]։
Ինչ վերաբերում է պատերին, դրանք կատարում են մի շարք գործառույթներ։ Մուսուլմանական քաղաքները որպես մեդինայի կորիզ ի թիվս այլ կառույցների՝ հիմնական մզկիթ, պատով շրջապատված համամ, նվազեցնում են պաշտպանական, խորհրդանշական և վարչական գործառույթը, որը կատարում են պարիսպները։ Նույնը տեղի է ունենում Մադրիդի ճարտարապետության մեջ. պատերը պաշտպանում են քաղաքի հիմնական տարածքը ոչ միայն արտաքին, այլև արվարձաններից եկող պոտենցիալ ներքին ապստամբություններից։
Այսպիսով, քաղաքը բաժանված էր մեդինայի կամ կրոնական կենտրոնի և առևտրային կյանքի միջև և ռաբադների՝ պարիսպներից այն կողմ գտնվող խիտ բնակեցված հարևանությունների։ Պլանավորման տեսանկյունից պատերն ուրբանիզացիան ապահովում էին դարպասների և արահետների միջոցով։
Այս պատերի կառուցումն անմիջականորեն կապված է Մադրիդի ծագան հետ։ Այն պատվիրել և կառուցել է Կորդովայի ամիրա Մուհամմադ I-ը (852-886) 860-880 թվականներին[6]։ Կառուցման տարածքը պատահական չէր ընտրված. այն լայն մշակված հովիտ էր, որտեղից մուտք կար դեպի ջրային պաշարներ[7]։ Այն պաշտպանել է almudaina-ն կամ Մայրիտ (քաղաքի առաջին անունը) մուսուլմանական միջնաբերդը, որը գտնվել է Մադրիդի թագավորական պալատի ներկայիս վայրում։
Ըստ մուսուլմանական ժամանակագիրների՝ պատերի կառուցման շինարարական նյութերը եղել են բարձր որակի։ Պատմաբան Խերոնիմո դե Կինտանան նկարագրում է. «ամուր, քարաշեն, հաստ (3,5 մետր լայնությամբ), խոշոր խորանարդներով, աշտարակներով, դարպասներով ու խրամներով կառույց»[8]։
Պարսպապատ համալիրի առաքելությունն էր դիտարկել Մանսանարես գետի ուղին, որը միացնում էր Սիեռա դե Գուադարաման Տոլեդոյի հետ։ Այն վերահսկվում էր որպես ռիբատ կամ միաժամանակ կրոնական և ռազմական համայնք[9]։
Մայրիտի պատերն ընդգրկվել են բարդ պաշտպանական համակարգում, որը տարածվում էր Մադրիդի համայնքի տարբեր մասերում[9]։ Այն ընդգրկում էր Տալամանկա դե Խարաման, Qal'-at'-Abd-Al-Salam (Ալկալա դե Էնարես) և Qal'-at-Jalifa (Վիլյավիսիոսա դե Օդոն)[10]։
10-րդ դարում Կորդովայի խալիֆ Աբդ-ար-Ռահման III-ը վրա հասած վտանգներից հետո հանձնարարել է ամրապնդել պատերը (932 թվականին Լեոնի Ռամիրո II թագավորի առաջխաղացումից հետո)։ 977 թվականին Ալմանսորը Մայիրիտ բերդն ընտրել է որպես իր ռազմական արշավի սկզբնավայր։
9-րդ դարում քրիստոնյաների կողմից Մայիրիտի գրավմամբ պարզունակ պարսպապատ տարածքն ընդլայնվել է՝ տարածվելով ավելի լայն պարագծով, որը հայտնի է որպես Մադրիդի քրիստոնեական պատեր[11]։
Ալմուդեայի սուրբ կույսի պատկերը հայտնաբերվել է 1085 թվականին, երբ Ալֆոնսո VI Քաջը գրավել է քաղաքը։ Այն գտնվել է պատի անվակունդներից մեկի մեջ՝ Պուերտա դե լա Վեգա դարպասի հարևանությամբ և տեղադրվել է հին մզկիթում ի երկրպագություն և նվիրվածություն պալատին և Մադրիդի ժողովրդին։
Մադրիդի մուսուլմանական պատերը պաշտպանել են ամրացված համալիրը, որտեղ աչքի են ընկել երեք հիմնական կառույցներ՝ ալկասար, մզկիթ և էմիրի կամ կառավարչի տուն[12]։
Պատերն սկսել են անմիջապես Մադրիդի թագավորական ալկասարի հարավային մասից, շինության մյուս երեք կողմերը բաց են եղել, քանի որ կոշտ տեղանքի պատճառով ամրապնդման անհրաժեշտություն չի պահանջվել։ Արևմտյան հատվածում Մանսանարես գետի հովտի ժայռերն ամրոցի համար բնական պաշտպանություն են ապահովել. հյուսիսում և արևելքում համանման ֆունկցիա են կատարել Արենալի հեղեղատի կիրճերը։
Պատերի ընդհանուր երկարությունը կազմել է 980 մետր՝ ներփակելով շուրջ 4 հեկտար տարածք[13]։ Արևելյան հատվածում ունեցել են արտաքին խրամ, որտեղ հիմքն ավելի բարձր է եղել, քան պատերը։
Պատերի շուրջ եղել են մի քանի առանձին պահակադիտանոցներ, սակայն տեղեկատվություն պահպանվել է միայն Ուեսոոս աշտարակի (Ոսկորների աշտարակ) մասին, որն իր անվանումն ստացել է գերեզմանատանը մոտ գտնվելու պատճառով։ Աշտարակը կառուցվել է 11-րդ դարում, նախքան Ալֆոնսո VI Քաջի կողմից Մադրիդի գրավումը և ինտեգրվել է Մադրիդի քրիստոնեական պատերի մեջ որպես Ալբարանա աշտարակ։
Պատերից դուրս եղել են հանգստի և ձիասպորտի խաղերի երեք հանրային տարածքներ, իսլամական տարածքներ և մադինա և քրիստոնեական արվարձան կամ մոսարաբներ։
Պատերն ունեն երեք դարպասներ՝
Պատերը միանում են 3.3-2.4 մետր աշտարակներով[14]։
Այս հատվածում առավել լավ պահպանվել է Մուհամմադ I-ի այգին, որտեղ աշտարակների միջև հեռավորությունը կազմել է 20 մետր։ Այս հատվածում եղել են 6 աշտարակ, որոնցից մեկը կորել է, սակայն հիմքը պահպանվել է։ Աշտարակները, ըստ իրենց ձևի, ևս մեկ անգամ հաստատում են պատերի իսլամական լինելը, քանի որ քրիստոնեական աշտարակներն ունեն կիսալուսնաձև տեսք և տարբերվում են Մուհամմադ I-ի այգու աշտարակներից։
Այս հատվածում պեղումներն իրականացվել են 1972-1975 և 1985 թվականներին, որոնց ընթացքում քանդվել է 19-րդ դարի շենքը և բացահայտվել են շատ տվյալներ։ 1987 թվականին սկսվել են այս հատվածի պատի վերականգնման աշխատանքները։
Այն ունի մոտավորապես 120 մետր երկարություն։ Պատի այս հատվածը պահպանվել է որպես հիմնասյուն։ Պատերի շատ հատվածներ վերականգնվել ու ձևափոխվել են, մի մասն էլ տուժել է պատմության ընթացքում։
Calle Bailén n.º 12 կառույցը հիմնադրվել է պատերի մնացորդների վրա 1970-ական թվականներին[15], և թեև դա արդեն գեղարվեստական պատմական հուշարձան էր, պատերի երկու հատվածները և աշտարակը քանդվել են։
Կառույցի մնացած հատվածները պահպանվել են ավտոտնակի հատվածում, որոնք նմանություն ունեն Մուհամմադ I-ի այգու մնացորդների հետ։
1990-ական թվականներին Ալմուդենա տաճարի դիմաց հայտնաբերվել է արաբական պատերի մի մեծ հատված։ Այս մնացորդները դիտարկվել են Թագավորական հավաքածուի ապագա թանգարանի մաս։ Տարածքում հնագիտական պեղումների անհնարինության պատճառով փորձագետ Ալեն Կրմովանը ռադիոէլեկտրական դետեկտորների միջոցով գծել է երթուղի[16]։
Մադրիդում մինչև 1985 թվականը կատարված հնագիտական պեղումների տեսանելի տարրերից են եղել ամրացման պարիսպները կամ եկեղեցիները։ Մուսուլմանական պատերի ուսումնասիրության հնագիտական պեղումները կատարվել են 18-րդ դարում և 19-րդ դարասկզբին։
20-րդ դարում պատերի ուսումնասիրության որոշ առաջընթաց է նկատվում։ Մադրիդի հնագիտական ինստիտուտը 1960-1970-ական թվականներին որոշ առաջադրանքներ է կատարում ուղղված առաջին և երկրորդ պարիսպների պաշտպանությանը, քանի որ 1950-ական թվականներին երկուսն էլ հռչակվել էին «հուշարձաններ»։ Այսպիսով, 1972-1975 և 1985 թվականներին Կուեստա դե լա Վեգայի որոշ տարածքներում և Calle Mayor-ում իրականացվել են հնագիտական պեղումներ[17]։
1985 թվականին պեղվել է Կուեստա դե լա Վեգա տարածքը, որտեղ ստեղծվել է այգի ի պատիվ քաղաքի հիմնադիր Մուհամմադ I-ի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.