![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Muralla_%25C3%25A1rabe_de_Madrid_01.jpg/640px-Muralla_%25C3%25A1rabe_de_Madrid_01.jpg&w=640&q=50)
Մադրիդի մուսուլմանական մուրալյաներ
From Wikipedia, the free encyclopedia
Մադրիդի մուսուլմանական մուրալյաներ (իսպ.՝ Muralla musulmana de Madrid), արաբական պատեր Մադրիդում։ Կառուցվել են 9-րդ դարում Մանսանարես գետի հարևանությամբ, Պիրենեյան թերակղզում մուսուլմանական տիրապետության օրոք։ Դրանք կազմել են այն ամրոցի մասը, որի շուրջ տարածվել է Մադրիդի քաղաքային հատվածը։ 1954 թվականից ընդգրկված են Իսպանիայի գեղարվեստա-պատմական հուշարձանների ցանկում (իսպ.՝ Conjunto Histórico-Artístico):
![]() Նկարագրություն | |
Տեսակ | քաղաքի պատ և հուշարձան |
Տեղագրություն | Maŷrīṭ? և Madrid city? |
Հասցե | Plaza Emir Mohamed I[1] |
Վարչական միավոր | Մադրիդ[2][1] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 855[1] |
Շինանյութ | քար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատերի մնացորդների հնագիտական հետաքրքրություն ներկայացնող հատվածները գտնվում են Ալմուդենա տաճարի կրիպտեի մոտ գտնվող Կուեստա դե լա Վեգա տարածքում։ Դրանք կառուցվել են Մուհամմադ I-ի այգում, որն անվանվել է ի պատիվ քաղաքի հիմնադիր Կորդովայի ամիրա Մուհամմադ I-ի։
Calle Mayor փողոցի երկայնքով՝ թիվ 83 հասցեում, Կալե դե Սեգովիա ուղանցույցի մոտ դեռևս պահպանվել են Նարիուես (Torre de Narigües) աշտարակի ավերակները։ Այն հավանաբար եղել է արտաքին պաշտպանական աշտարակ` իր առանձին վայրով՝ պատի միջոցով միացած կառույցին։ Գործարկվել է որպես ջրանցք։
20-րդ դարում պատերի որոշ մնացորդներ ոչնչացվել են։ Calle de Bailén 12 հասցեում գտնվող մնացած գոյություն ունեցող հատվածները բնակարանային շինարարության ժամանակ կորել են, չնայած պատերի որոշ մասեր օգտագործվել են շենքի հիմքում։ Խոսե Մարիա Ալվարես դել Մանսանոյի օրոք 1996 թվականին ավարտվել է Օրիենտե հրապարակի վերականգնումը, որի ընթացքում հայտնաբերվել են անհետացած մասունքները, իսկ Torre de los Huesos (Ոսկորների աշտարակ) հիմքը ցուցադրվում է հրապարակի ստորգետնյա ավտոկանգառում։
1999-2000 թվականներին 70 մետր երկարությամբ բացահայտվել է մեկ այլ տարածք՝ ստեղծված Մադրիդի թագավորական պալատի և Ալմուդենա տաճարի ճակատային մասերից։ Տարածքը պեղվել է Թագավորական հավաքածուի թանգարանի (անավարտ) կառուցման ժամանակ և կարող է համապատասխանել պարիսպի Պուերտա դե լա Սագրա դարպասին[3]։