From Wikipedia, the free encyclopedia
Մագիստրատուրա (Հին Հռոմ), մագիստրատուրա տերմինը ունի այլ իմաստներ։
Մագիստրատուրա բառն առաջացել է լատին․՝ magistratus, որը նշանակում է բարձրաստիճան, մեծատոհմիկ, ազնվազարմ, իսկ ընդհանուր առմամբ պետական պաշտոնյա Հին Հռոմում։ Մագիստրատուրայի առաջացումը վերագրվում է Հռոմի հանրապետական շրջանին (Ք․ ա․ VI դարի վերջ)։ Մագիստրոսի պաշտոնը անվճար էր, կարճաժամկետ (1 տարով) և կոլեգիալ, որ ղեկավարվել է երկու մարդկանց կողմից (բացառությամբ դիկտատորի պաշտոնից)։ Մարդը, որը փոխարինել է մագիստրատուրային կոչվել է մագիստրատ։
Առաջին բարձրագույն մագիստրատուրան ստեղծվել է մոտավորապես Ք․ ա. 509 թվականին, երբ չեղյալ հայտարարվեց թագավորական իշխանությունը։ Հռոմեական հանրապետության գլխին կանգնեց պրետոր մաքսիմուսի պաշտոնը, որը հետագայում վեր է ածվել կոնսուլի պաշտոնի։ Սկզբնապես բոլոր մագիստրատուրաները, բացի ժողովրդական տրիբունից փոխարինվել են պատրիկներով, բայց Ք․ ա. III դարի սկզբից հասանելի դարձան նաև պլեբեյները։
Բոլոր մագիստրոսները իրավունք ունեին հանձնարարականեր տալ իրենց պարտականությունների շրջանակում և կիրառել պատժամիջոցներ։ Ավագ մագիստրատուրաները բացառությամբ ցենզորների իշխանություն ունեին (ինչպես կայսրը)։ Նարանց արտաքին տարբերությունը եղել է թիկնապահ շքախումբը ֆասիոնով։ Օրենքով Վիլլաս (Ք․ա 180 թվականին) հաստատվել է մագիստրատուրայի կարգը և հաջորդական անցումը (cursus honorum)։
Կայսրական դարաշրջանում ընտրովի պաշտոնները կորցրել են քաղաքական նշանակությունը, բայց պահպանվել է որպես նոր ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու համար։
Մագիստրատուրաները տարբեր են լինում
հարապարակի, փողոցների, շուկաների բարեկարգող, ոստիականական ֆունկցիաներ
Տես՝ մագիստրատուրա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.