From Wikipedia, the free encyclopedia
Դեցեմվիրներ (լատին․՝ decemviri, decern-տասը և vir-այր, մարդ), հատուկ պետական հանձնարարությամբ օժտված՝ 10 հոգուց բաղկացած հանձնաժողովներ Հին Հռոմում։ Ստեղծվել են հողային, դատական և այլ հարցեր կարգավորելու համար։ Հայտնի են մ․թ․ա․ 451-450 դարերի հանձնաժողովները, որոնք ընտրվել են օրենքները գրի առնելու համար։ Նրանց շնորհիվ կազմվել են տասներկու տախտակների օրենքները։ Դեցեմվիրների գործունեության ժամանակ կոնսուլները հրաժարվել են իրենց լիազորությունևերից, և ողջ իշխանությունը պատկանել է դեցեմվիևներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 365)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.