From Wikipedia, the free encyclopedia
Մագելանի Մեծ Ամպ (ՄՄԱ, անգլ.՝ Large Magellanic Cloud, LMC), SBm տիպի գաճաճ գալակտիկա է, Ծիր Կաթինի արբանյակը[3], որը գտնվում է մոտ 163 հազար լուսային տարի հեռավորության վրա մեր Գալակտիկայից[2][4][5][6]։ Այդ հեռավորությունը համարյա կրկնակի մեծ է մեր Գալակտիկայի տրամագծից։ Պատկանում է Մագելանի Պարուրաձև գալակտիկաների տիպին[7]։ Ենթադրվում է, որ Ծիր Կաթինը և Մագելանի Մեծ Ամպը մոտ 2,4 մլրդ տարուց կբախվեն[8]։
Մագելանի Մեծ Ամպ Large Magellanic Cloud | |
---|---|
Դիտարկումների տվյալներ էպոխա J2000.0 | |
Տեսակ | թզուկ գալակտիկա, անկանոն գալակտիկա, ինֆրակարմիր աղբյուր և gamma-ray source? |
Մասն է | Մագելանի Ամպեր, Տեղական խումբ[1], [TSK2008] 223[1] և Ծիր Կաթին գալակտիկայի ենթախումբ[1] |
Համաստեղություն | Ոսկե Ձկնիկ |
Ուղղակի ծագում | 05h 23m 34s |
Շեղում | −69° 45′ 22″; |
Կարմիր շեղում | 0,00093 |
Հեռավորություն | 163 հազար լուսատարի|49.97(±1.11) հազար պարսեկ[2] |
Տիպային դասակարգում | SB(s)m |
Տեսանելի մեծություն | 10,75° × 9,17° |
Բացարձակ մեծություն | −18,5 |
Աստղագիտական մարմին | NGC 2079?, NGC 2084? և R136? |
Շառավիղ | 2,1 կիլոպարսեկ |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Աս Սուֆի |
Հայտնաբերման թվական | 964 |
Անվանված է | Ֆեռնան Մագելան |
Նշանակումներ | |
ESO 56-115, IRAS 05240-6948, LEDA 17223, Anon 0524-69, 2FGL J0526.6-6825e, 2EG J0532-6914, 3EG J0533-6916, 3FGL J0526.6-6825e և 2FHL J0526.6-6825e |
Մագելանի Մեծ Ամպը զբաղեցնում է հարավային կիսագնդի երկնքի Ոսկե Ձկնիկ և Սեղանասար համաստեղությունների տիրույթը և Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ-ի երկրների տարածքից երբեք տեսանելի չի։ Մագելանի Մեծ Ամպի տրամագիծը մոտ 10 անգամ փոքր է Ծիր Կաթինի տրամագծից, այն պարունակում է մոտ 30 միլիարդ աստղ ( մեր Գալակտիկայի աստղերի թվի 1/20), այն դեպքում, երբ Մագելանի Փոքր Ամպը պարունակում է միայն 1,5 միլիարդ աստղ։ Մագելանի Մեծ Ամպի զանգվածը մոտ 300 անգամ փոքր է մեր Գալակտիկայի զանգվածից (Մագելանի Մեծ Ամպի զանգվածը = 1010 Արեգակի զանգվածի)։ Մագելանի Մեծ Ամպը Տեղական խմբում ըստ զանգվածի չորրորդն է (Անդրոմեդայի գալակտիկայից, Ծիր Կաթինից և Եռանկյունու գալակտիկայից հետո)։ Ըստ Ֆ․ Յու․ Զիգելի պատկերավոր խոսքի՝ այն մի քիչ սեգներյան անիվ է հիշեցնում[9]։
2013 թվականին աստղագետների միջազգային խմբի կողմից չափվել է առավել ճշգրիտ հեռավորությունը մինչև Մագելանի Մեծ Ամպը։ Այն կազմում է 163 հազար լուսատարի կամ 49,97 (± 0,19 (վիճակագրական սխալ) ± 1,11 (համակարգային սխալ)) կիլոպարսեկ։ Համարյա տաս տարիների ընթացքում գալակտիկայում կատարվել են խավարուն կրկնակի աստղերի դիտումներ։ Այդպիսի աստղերը պտտվում են ընդհանուր զանգվածների կենտրոնի շուրջ, իրար շատ մոտ՝ մեկը մյուսին ծածկելով։ Այդ ընթացքում նրանց ընդհանուր պայծառությունը թուլանում է։ Այդպիսով, այդ աստղերի դիտումների հիման վրա կարելի է որոշել դրանց զանգվածները, չափսերը և հեռավորությունը Արեգակնային համակարգից։ Կոլեկտիվի ղեկավարներից մեկի՝ Վոլֆգանգ Գիրենի (Wolfgang Gieren, Universidad de Concepción, Չիլի) խոսքերով, «աստղագետները հարյուր տարվա ընթացքում փորձում էին չափել մինչև Մագելանի Մեծ Ամպը ճշգրիտ հեռավորությունը, և դա շատ դժվար խնդիր էր։ Եվ հիմա մենք լուծել ենք այդ խնդիրը՝ հասնելով 2 % չափումների ճշգրտության»[10]։
Մագելանի Մեծ Ամպի մասին առաջին գրավոր հիշատակությունը պարսիկ աստղագետ Աբդուրահման աս-Սուֆի աշ-Շիրազիի (964 թվական), որը հետագայում հայտնի էր Եվրոպայում որպես «Azophi», «Անշարժ աստղերի համաստեղությունների գրքում[en]»[11][12] է։
Հաջորդ արձանագրված դիտարկումը գրանցվել է 1503-1504 թվականներին Ամերիգո Վեսպուչիի կողմից[13]։
Մագելանի Մեծ Ամպը անվանել են ի պատիվ Ֆեռնան Մագելանի, որը դիտել է այս գալակտիկան 1519 թվականին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ[12]։
Հաբբլ տիեզերական աստղադիտակով կատարած և 2006 թվականին հրապարակած չափումները ցույց են տալիս, որ Մագելանի Մեծ և Փոքր Ամպերը կարող են շարժվել չափազանց արագ՝ Ծիր Կաթինի շուրջ պտտվելու համար[14]։ 2014 թվականին Հաբբլ տիեզերական աստղադիտակով կատարած չափումները ցույց տվեցին, որ Մագելանի Մեծ Ամպը ունի 250 մլն տարի պտտման պարբերություն[15]։
2018-2019 թվականներին սիրողական աստղագետների թիմը դիտումների արդյունքում ստացել է Մագելանի Մեծ Ամպի՝ իր տիպով ռեկորդային (պրոֆեսիոնալ աստղագիտությունը չհաշված) պատկերը։ Նկարի գումարյին կետայնությունը հասնում է 14 400 × 14 200 կետի[16]։
Մագելանի Մեծ Ամպում 1987 թվականին բռնկվել է SN 1987A գերնոր աստղը։ Դա Կեպլերի գերնոր աստղից հետո մեզ ամենամոտ գերնորն է։ Մագելանի Մեծ Ամպում է գտնվում 700 լուսատարի ձգվածությամբ աստղագոյացման հայտնի օջախը՝ Մորմի միգամածությունը։
Մագելանի Մեծ Ամպի ամենազանգվածային և պայծառ աստղը՝ R136a1 է, որը գտնվում է R136 կոմպակտ աստղային կուտակումներում։ Այն կապույտ հիպերհսկա է՝ 265 Արեգակնային զանգվածով։ Աստղի մակերևույթի ջերմաստիճանը 40000 կելվինից ավելի է, այն 8,7 միլիոն անգամ Արեգակից պայծառ է։ Նման գերծանր աստղերը բացառիկ հազվադեպ են հանդիպում և առաջանում են միայն շատ խիտ աստղային կուտակումներում։
Գալակտիկայի ամենամեծ աստղը՝ WOH G64 է, որը նաև հանդիսանում է գիտությանը հայտնի ամենախոշոր աստղերից մեկը։ Նրա շառավիղը մոտավոր կազմում է 1540 Արեգակնային շառավիղ։ Եթե WOH G64 տեղադրենք Արեգակնային համակարգի կենտրոնում, նրա մակերևույթը կհասնի Սատուրնի ուղեծրին։ Աստղը շրջապատված է գազից և փոշուց կազմված խիտ տորով։
Գալակտիկայում կան վեց ցրված աստղային կուտակումներ. NGC 1818, NGC 1850, NGC 1866, NGC 2004, NGC 2007 և NGC 2100:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.