Արա Սարգսյանի քանդակ From Wikipedia, the free encyclopedia
Ճարտարապետ Թորոս Թորամանյանի կիսանդրի, հայ ճարտարապետ, հնագետ Թորոս Թորամանյանի կիսանդրին, որը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։ Հեղինակ` Արա Սարգսյան։ Ստեղծվել է 1938 թվականին[2]։
Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրին | |
---|---|
' | |
նյութ | բազալտ, տաշում |
բարձրություն | 55 սմ |
լայնություն | 80 սմ |
խորություն | 50 սմ |
ստեղծվել է | Արա Սարգսյան |
կայք |
Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանը ծանոթանում է Յոզեֆ Ստրժիգովսկու հետ, որը տեղեկանալով Սարգսյանի Հայաստան մեկնելու մասին, խնդրում է իր ջերմագին բարևները հաղորդել Թորոս Թորամանյանին։ Թորամանյանի հետ առաջին հանդիպումից տպավորված քանդակագործը որոշում է կերտել ճարտարապետի դիմաքանդակը[3]։
Նախքան Թորամանյանի կիսանդրին կերտելը, Սարգսյանն արդեն ստեղծել էր Վահան Թոթովենցի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Հ. Բեդելյանի, Հակոբ Հովհաննիսյանի դիմաքանդակները[3]։
Քանդակագործը Թորոս Թորամանյանին կերտել է թավ ու առատ հոնքերով, որոնք ծածկում են աչքերի վերևի մասը։ Խոշոր աչքերի տակ կնճիռներով շրջապատված տոպրակներն են, քիթը կորաձև է և պրոֆիլին տալիս է հայկական բնույթ։ Երկու կողմից վար իջնող բեղերը ծածկում են վերին շրթունքը, ծնոտը լայնանիստ է և վերջանում է ներքին հաստ, առաջ ցցված շրթունքով[3]։
Կավե դիմաքանդակը քանդակագործը ստեղծել է վեց սեանսների ընթացքում, այնուհետև այն կերտել է քարից՝ բազալտից, ներկայացնելու Թորամանյանի փառավոր ու ազդեցիկ կերպարը։
Դիմաքանդակը կերտեցի ամրակուռ բազալտից, հղկեցի հոգեկան այն բարձր բավականությամբ, որ իմ համեստ գործով բախտ պիտի վիճակվի ինձ հետագա սերունդներին փոխանցելու անվանի հնագետի, ականավոր հետազոտողի, գիտնականի, մեծ հայրենասերի և քաղաքացի, ճարտարապետ Թորոս Թորամանյանի պայծառ ու անմահ կերպարը[3]։ - Արա Սարգսյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.