Ճապոնական այգի
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնական այգի (ճապ.՝ 日本庭園, にほんていえん` նիհոն մեյեն կամ ճապ.՝ わふうていえん` վաֆուն մեյեն), այգու տեսակ, որի ձևավորման սկզբունքները ստեղծվել են Ճապոնիայում 8-18-րդ դարերում։
Սկսելով բուդդայական միաբանների և ճգնավորների կողմից հիմնադրված առաջին տաճարների այգիներից` աստիճանաբար ավելացել է ճապոնական այգեգործական արվեստի ամբողջ գեղեցիկ և բարդ համակարգը։
794 թվականին Ճապոնիայի մայրաքաղաքը Նարաից տեղափոխվեց Կիոտո։ Առաջին այգիները հիշեցնում էին բաց երկնքի տակ տոների, խաղերի և համերգների անցկացման վայրեր։ Այդ շրջանի այգիներին հատուկ է դեկորատիվությունը։ Դրանցում տնկում էին բազմաթիվ ծաղկող այգիներ (բալ, գիլաս), լեռնավարդեր, ինչպես նաև ոլորվող բույսեր` գլիցինիաներ։
Սակայն Ճապոնիայում կան նաև այգիներ առանց կանաչի։ Դրանցում ավելի շատ քարեր են և ավազ։ Գեղարվեստական տեսանկյունից նրանք հիշեցնում են աբստրակտ գեղանկարներ։
Ճապոնական այգին խորհրդանշում է ձմեռային բնության կատարյալ աշխարհը, իսկ երբեմն Տիեզերքի մարմնավորումն է դառնում։ Այգու կոմպոզիցիայի բնորոշ տարրերն են արհեստական սարերն ու ձորերը, կղզիները, հոսող ջուրն ու ջրվեժները, արահետները և ավազային հատվածները` զարդարված ոչ սովորական քարերով։ Այգու բնապատկերը ձևավորվում է ծառերի, թփերի, բամբուկի, հացազգիների, գեղեցիկ ծաղկող խոտաբույսերի, ինչպես նաև մամուռների օգնությամբ։ Այգու տարածքում կարող են լինել նաև քարե լապտերներ տաղավարներ, թեյի տնակներ։
Ճապոնական այգեգործության ձևավորման հիմքում ընկած է ճապոնական ճարտարապետության էվոլյուցիայի ազդեցությունը, ինչպես նաև ճապոնական ազնվականության հոգևոր-փիլիսոփայական պատկերացումները։ Ի սկզբանե այգին հանդիսանում էր ազնվականների նստավայրը, սակայն հետագայում այնտեղ կառուսվեցին բուդդայական տաճարներ և սկսեցին անցկացվել սամուրայների պարապմունքներ։ 19-րդ դարում այգիները տարածում գտան ճապոնացի ռամիկների շրջանում` դառնալով շատ առանձնատների անբաժան մասը։ 20-րդ դարում ճապոնական այգիները հայտնի դարձան նաև Ճապոնիայի սահմաններից դուրս։
- Կենրոկու-էն
- Կորակու-էն
- Կայրակու-էն
- Րյոան-ձի
- Թոֆուկու-ձի
- Սայհո-ձի
- Դայտոկու-ձի