![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Benign_Ovarian_Cyst.jpg/640px-Benign_Ovarian_Cyst.jpg&w=640&q=50)
Ձվարանի կիստա
From Wikipedia, the free encyclopedia
Ձվարանի կիստա (անգլ.՝ Ovarian cyst), հեղուկով լցված պարկ ձվարանում[1]։ Հաճախ անախտանիշ է[1]։ Երբեմն կարող է բերել փքվածության, որովայնի և մեջքի ստորին հատվածում ցավերի[1]։ Կիստաների մեծ մասն անվտանգ են[1]։ Ուժեղ ցավեր կարող են առաջանալ, եթե կիստան պատռվի, կամ տեղի ունենա ձվարանի ոտիկի ոլորում[1]։ Դա կարող է բերել փսխման կամ թուլության[1]։
Ձվարանի կիստա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
![]() |
Կիստաների մեծ մասը կապված են ձվազատման (օվուլյացիայի) հետ և հանդես են գալիս որպես ֆոլիկուլյար կիստա կամ դեղին մարմնիկի կիստա[1]։ Մյուս տեսակներն են էնդոմետրիոիդ կիստան, դերմոիդ կիստան և ցիստադենոման[1]։ Բազմաթիվ մանր կիստաներ են հանդիպում զույգ ձվարանների վրա դրանց պոլիկիստոզի ժամանակ[1]։ Դրանք կարող են առաջանալ նաև փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների ժամանակ[1]։ Հազվադեպ դեպքերում կիստաները կարող են լինել ձվարանի քաղցկեղի ձև[1]։ Ախտորոշումն արվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտության և օժանդակ այլ հետազոտման մեթոդների օգնությամբ[1]։
Սովորաբար կիստաները հսկվում են բժիշկների կողմից[1]։ Ցավի առաջացման ժամանակ դեղամիջոցներից կարող են օգտագործվել պարացետամոլը (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆենը[1]։ Այն անձանց շրջանում, որոնք անամնեզում հաճախ են ունեցել ձվարանի կիստաներ, հորմոնալ հակաբեղմնավորիչները կարող են օգտագործվել կանխելու համար դրանց հետագա առաջացումը[1]։ Սակայն չկան հավաստի տվյալներ, որ հակաբեղմանավորիչները կարող են հանդիսանալ արդեն իսկ առաջացած կիստաների համար բուժման տարբերակ[2]։ Եթե դրանք մի քանի ամիս անց հետ չեն զարգանում, մեծանում են չափերով, ձեռք են բերում ոչ բնորոշ տեսք, կամ առաջացնում են ցավ, ցուցված է կիստաների վիրահատական հեռացում[1]։
Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց մոտ հաճախ առաջանում են փոքր կիստաներ[1]։ Մեծ կիստաները առաջացնում են բարդություններ մինչև դաշտանադադարը գտնվող անձանց 8%-ի շրջանում[1]։ Ձվարանային կիստաները առկա են դաշտանադադարում գտնվող կանանց 16%-ի մոտ և ավելի հավանական է, որ դա կարող է լինել քաղցկեղ[1][3]։