From Wikipedia, the free encyclopedia
7-րդ Ձմեռային Ասիական խաղերն անցկացվել են Աստանա և Ալմա-Աթա (Ղազախստան) քաղաքներում 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին[1]։ Ալմա-Աթան ընտրվել է 2006 թվականի հունվարի 5-ին Քուվեյթում, 2007 թվականի հոկտեմբերի 29-ին մրցույթի մի մասը տեղափոխվել է Ալմա-Աթա, Աստանա[2]։
Ձմեռային Ասիական խաղեր 2011 | |
---|---|
2011 Asian Winter Games Վիքիպահեստում |
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ասիայի Օլիմպիական խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ բավարարվել է ՌԿ-ի խնդրանքը։ 2011 թվականին նրա մասնակիցները ընդլայնեցին ասիական խաղերի աշխարհագրությունը։
Այս որոշման համաձայն, խաղերի բացման արարողությունն անցկացվեց Աստանայում, իսկ փակման արարողությունը ՝ Ալմա-Աթայում, Բալաուն Շոլակի անվան սպորտի Դահլիճում[3]։
Խաղերի տոնական բացումը տեղի ունեցավ հունվարի 30-ին Աստանա քաղաքի ֆուտբոլային փակ մարզադաշտում[4]։ Քաղաքում անցկացվեցին մրցաշարեր սառույցի վրա՝ գեղասահք, տղամարդկանց հոկեյ, արագավազք չմուշկների վրա և կարճ- մրցուղի։ Ալմա-Աթայում մնում են սպորտային «ձյունե» ճյուղերը՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, դահուկային թռիչքներ ցատկահարթակից, բիաթլոն, դահուկների սպորտային տարածքների տեղորոշումներ։ Ինչպես նաև գնդակով հոկեյ (բենդի) և կանանց հոկեյ[2]։
Ձմեռային ասիական խաղեր 2011 անցկացնելու ծախսերի ընդհանուր արժեքը կազմել է 1682 միլիարդ դոլար[5]։ Դրանից 1,4 միլիարդ դոլար ծախսվել է սպորտային և այլ կառույցների շինարարության ու վերակառուցման վրա, որոնք խաղերի իրականացման համար էին։ Խաղերի կազմակերպման համար ծախսվել է 282 միլիարդ դոլար։
Քաղաք | Սպորտային մարզադաշտ | Սպորտի տեսակներ | Հանդիսատեսի տեղավորում |
---|---|---|---|
Աստանա | Աստանա Արենա | Բացման արարողություն | 30 000 |
«Ալաու» սառցե պալատ | Չմշկավազքի սպորտ | 8 773 | |
«Ղազախստան» սպորտի պալատ | Հոկեյ տափօղակով (տղամարդիկ) | 5 050 | |
Հանրապետական հեծանվավազքուղի | Արագ չմշկասահք, գեղասահք | 8 000 | |
Ալմա-Աթա | Բալաուն Շոլակի անվան սպորտային պալատ | Հոկեյ տափօղակով (կանայք), փակման արարողություն | 3 725 |
Մեդեու | Գնդակով հոկեյ | 8 100 | |
Դահուկային ցատկերի միջազգային համալիր | Դահուկացատկ ցատկահարթակից | 5 200 | |
«Շիմբուլակ» լեռնադահուկային բազա | Լեռնադահուկային սպորտ | 1000 նստատեղ, 2000 կանգնելու տեղ | |
Ալմա-Աթայի մարզ | Բիաթլոնա-դահուկային մարզադաշտ | Բիաթլոն, դահուկավազք, դահուկներով տեղանքի որոշում | 1800 նստատեղ և 1300 կանգնելու տեղ |
Տաբագան սպորտային ժամանցային համալիր | Ֆրիսթայլ (ազատ ոճ) | 2250 |
Ալմա-Աթայում և Աստանայում Ասիական ձմեռային խաղերի խորհրդանիշը փոքրիկ ընձառյուծ Իրբին էր։ Խաղերի ընթացքում որպես հուշանվեր վաճառքի հանվեցին ընձառյուծի արձանիկներ։ Խորհրդանշական ընձառյուծը զարդարում էր գովազդային պաստառներն ու սպորտային գույքերը։
Ասիական ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամ նախօրեին անցկացվեց Օլիմպիական կրակի մարաթոն[7], որը 20 օրվա ընթացքում ավելի քան հազար ջահակիրների մասնակցությամբ անցավ Ղազախստանի բոլոր շրջաններում։ Հատուկ Եռուլան Կանալյանովի մարաթոնի համար գրվեց կրակի մարաթոնի համար հիմն։ Տեքստի հեղիանկը երգահան Շոմիշբայ Սարիևը։ Հիմնը կատարում էին Ղազախստանի ժողովրդական արտիստներ Ռոզա Ռիմբաևվան և Ալիբեկ Դնիշևը[8]։
«Ալմաթի» օդանավակայանի արդիականացումը ավարտվեց 2008 թվականի դեկտեմբերին։
2011 թվականի հունվարի 17-ին Ղազախստանի Ազգային բանկը թողարկեց 500 տենգե արժողությամբ արծաթե հուշանամրադրամներ
, և որպես հուշանվեր 2000 տենգե արժթղությամբ 20 միլիոն թղթադրամներ, որոնք նիրված էին Ղազախստանում 7-րդ ձմեռային Ասիական խաղերին[9]։ Մանրադրամի հակառակ կողմում պատկերված են լեռան ֆոնի վրա դահուկորդ, ղազախական ազգային նախշեր և 7-րդ ձմեռային Ասիական խաղերի խորհրդանիշ[10].։
● | Բացման արարողություն | ● | Մրցույթ | ● | Մրցույթների եզրափակիչներ | ● | Ցուցադրական մասնակցություն | ● | Փակման արարողություն |
Ձմեռային Ասիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին գնդակով հոկեյ և դահուկներով[11]։ Նախորդ խաղերի հետ համեմատած չէին անցկացվում քյորլինգի և սնոուբորդի մրցաշարեր, ծրագրում վերականգնվեցին ցատկահարթակից դահուկներով թռիչքը[12]։ Փակագծերի մեջ նշվում է շքանշանների հավաքածուի քանակը ըստ խաղարկվող սպորտի տեսակների։
Խաղերին մասնակցել են 26 երկրի մարզիկներ։
Շքանշանային ստուգարք մրցույթի ավարտին։
Seamless Wikipedia browsing. On steroids.