![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/DK_Khimik_shoot_from_a_dron.jpg/640px-DK_Khimik_shoot_from_a_dron.jpg&w=640&q=50)
Ձերժինսկ (Նիժնի Նովգորոդի մարզ)
քաղաք Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ձերժինսկ (ռուս.՝ Дзержи́нск, մինչև 1927 թվականի հունվարը՝ Չյոռնոյե/Чёрное, մինչև 1929 թվականի հունիսի 22-ը՝ Ռաստյապինո/Растя́пино[3][4]), քաղաք (մինչև 1930 թվական-ը՝ քաղաքատիպ ավան) Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում։ Նույնանուն քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է[5]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով Ձերժինսկին շնորհվել է «Աշխատանքային արիության քաղաք» պատվավոր կոչումը[6]։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ձերժինսկ | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Dzerzhinsk?[1] | ||
Հիմնադրված է | 1606 թ. | ||
Առաջին հիշատակում | 1606 | ||
Մակերես | 421,53 կմ² | ||
ԲԾՄ | 90 մետր | ||
Բնակչություն | ▼216 598 մարդ (2023)[2] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8313 | ||
Փոստային դասիչ | 606000–606039 | ||
Պաշտոնական կայք | адмдзержинск.рф(ռուս.) | ||
| |||
1929 թվականի հունիսի վերջերին բնակավայրը վերանվանվել է ի պատիվ լեհական ծագմամբ ռուսաստանցի քաղաքական գործիչ, համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (Չեկայի) առաջին ղեկավար Ֆելիքս Ձերժինսկու։ Քաղաքն անդրսիբիրյան մագիստրալի՝ Տրանսսիբի վրա ունի երկաթուղային կայարան, որը Նիժնի Նովգորոդ քաղաքի Մոսկովյան կայարանից գտնվում է 33 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի նաև նավամատույց Օկա գետի ձախ ափին։ Բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Նիժնի Նովգորոդի մարզում՝ զիջելով միայն մարզկենտրոնին։ 2009 թվականի տվյալներով բնակիչների թիվը եղել է 246.000[7], 2020 թվականի տվյալներով՝ շուրջ 229 000[8]։ Զբաղեցնում է 421 քառակուսի կիլոմետր տարածք[9][10][11]։
Խորհրդային տարիներին Ձերժինսկը հանդիսացել է քիմիական արդյունաբերության խոշորագույն կենտրոն, և դրա հետ կապված՝ բնապահպանական վիճակը եղել է չափազանց վատթար ու խնդրահարույց. Բլեքսմիթի ինստիտուտի վարկածով քաղաքը ներառված է եղել աշխարհի տասը ամենաաղտոտված բնակավայրերի ցանկում։ Թեև նորագույն ժամանակներում քիմիական ձեռնարկությունների մի մասը դադարեցրել է իր գործունեությունը, այնուամենայնիվ՝ Ձերժինսկը շարունակում է համարվել «Ռուսաստանի քիմիական արդյունաբերության մայրաքաղաք», և նրան դեռևս չի հաջողվել դուրս գալ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակի ցանկից։