Ձավար
From Wikipedia, the free encyclopedia
Ձավար, ցորենի, գարու և հաճարի ամբողջական կամ աղացված հատիկներից պատրաստված սննդամթերք է։ Հայկական լեռնաշխարհում ձավարի պատրաստման վերաբերյալ հնագույն փաստերը վերաբերում են էնեոլիթյան և բրոնզեդարյան ժամանակաշրջաններին։ Մասնավորապես՝ Շենգավիթից հայտնաբերվել են ձավար ծեծելու սանդեր ու վարսանդներ։
Արագ փաստեր Ձավար, Ենթատեսակ ...
Ենթատեսակ | հացահատիկ և ձավարեղեն, մակարոնեղեն և հատիկաընդեղեն |
---|---|
Groats Վիքիպահեստում |
Փակել
Ձավարը հիմնականում պատրաստում են սանդում ծեծելու միջոցով հացահատիկի վրայի թեփը հանելու եղանակով։ Ցորենից պատրաստված ձավարը լինում է հում` կորկոտ, աղացած հում ձավար, ինչպես նաև խաշած և աղացած` բլղուր։ Ձավարը գործածում են ապուրներ, շիլա, պասուց տոլմա, հարիսա, աղանձ և այլ կերակուրներ պատրաստելու համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձավար» հոդվածին։ |
Սա ուտեստի և ըմպելիքի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 693)։ |