![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/PN_Tierra_del_Fuego_%2528View_Costera%2529.jpg/640px-PN_Tierra_del_Fuego_%2528View_Costera%2529.jpg&w=640&q=50)
Հրո Երկիր (ազգային պարկ)
From Wikipedia, the free encyclopedia
Հրո Երկիր (իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego), ազգային պարկ, գտնվում է Արգենտինայի հարավային մասում, Հրո Երկիր (Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո) կղզում, Ուշուայից 11 կմ արևմուտք[1]։
Արագ փաստեր Հրո Երկիրիսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego, Տեսակ ...
Հրո Երկիր
իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Հիմնվել է | 15 հոկտեմբերի, 1960 |
Մակերես | 630 կմ² |
ԲԾՄ | 807 մետր |
Փակել
Պարկը հիմնադրվել է 1966 թվականի հոկտեմբերի 15-ին և ընդլայնվել 1966 թվականին։ Այսօր նրա մակերեսը կազմում է 630 քառ. կմ։ Այն մոլորակի ամենահարավային ազգային պարկն է և Արգենտինայում առաջինն է, որ ստեղծվել է ծովափին[2][3]։ IUCN դասակարգմամբ պատկանում է II կարգի։
Ազգային պարկում են գտնվում Ամերիկայի ճանապարհային ցանցի վերջնակետը և աշխարհի ամենահարավում գտնվող երկաթուղին (FCAF): Պարկի տարածքի մեջ են մտնում Ռոկա լիճը և Ֆանյանո լճի մի մասը[4]։ Ազգային պարկի հարավային մասը Բիգլի նեղուցի հյուսիսային ափերն են։