Հուլիսի 14-ի հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Հուլիսի 14-ի հեղափոխությունը, որը նաև հայտնի է որպես 1958 թվականի իրաքյան պետական հեղաշրջում, տեղի է ունեցել 1958 թվականի հուլիսի 14-ին Իրաքում և հանգեցրել է Իրաքում Հաշիմյան միապետության տապալմանը, որը 1921 թվականին Բրիտանիայի հովանու ներքո ստեղծել էր Ֆեյսալ I թագավորը։ Ֆեյսալ II թագավորը, արքայազն Աբդ ալ-Իլան և վարչապետ Նուրի ալ-Սաիդը սպանվել են ապստամբության ժամանակ։
Իրաքի հաշիմիտների դինաստիայի տապալման հետևանքով պետական հեղաշրջումը հաստատել Է Իրաքի Հանրապետությունը։ Հեղաշրջումը վերջ դրեց Իրաքի և Հորդանանի միջև Հաշիմյան Արաբական ֆեդերացիային, որը ստեղծվել էր ընդամենը 6 ամիս առաջ։ Աբդ ալ Քարիմ Քասիմը իշխանության ղեկին էր մինչև 1963 թվականը, երբ տապալվեց և սպանվեց Ռամադանի հեղափոխության ժամանակ։