Հուգո Գրոտիոս
From Wikipedia, the free encyclopedia
Հուգո Գրոտիոս (լատին․՝ Hugo Grotius) կամ Հուգո դե Գրոոտ (հոլ.՝ Hugo de Groot, ապրիլի 10, 1583(1583-04-10)[1][2][3][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2][4] - օգոստոսի 28, 1645(1645-08-28)[1][2][3][…], Ռոստոկ, Շվեդական Պոմերանիա[2][4]), հոլանդացի իրավաբան, աստվածաբան, պետական գործիչ, բնական և միջազգային իրավունքի տեսության հիմնադիրներից։ Քաղաքական պայքարին մասնակցելու համար 1619 թվականին դատապարտվել է ցմահ բանտարկության, 1621 թվականին փախել Ֆրանսիա, ապա հաստատվել Շվեդիայում։ Գրել է «Ազատ Ծով» աշխատությունը (1609 թ.), որտեղ պաշտպանել է ծովերի ազատ լինելու գաղափարը։ Հայտնի է նաև Գրոտիսի «Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին» (1625 թ.) աշխատությունը, որտեղ զարգացրել է հետաքրքրական տեսակետներ պատերազմի բնույթի, հակառակորդի սեփականության ոչնչացումն ու խաղաղ բնակչության նկատմամբ դաժանություններն արգելելու վերաբերյալ։ Առաջարկել է ստեղծել պետությունների միջև տարաձայնությունները կարգավորող մարմին։
Հուգո Գրոտիոս հոլ.՝ Hugo Grotius | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1583(1583-04-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2][4] |
Մահացել է | օգոստոսի 28, 1645(1645-08-28)[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ռոստոկ, Շվեդական Պոմերանիա[2][4] |
Գերեզման | Նիևե կերկ |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Կրոն | Արմինիզմ և Remonstrants?[4] |
Կրթություն | Լեյդենի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, international law scholar, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, փիլիսոփա, աստվածաբան, փաստաբան, համալսարանի դասախոս, գրող, philosopher of law, իրավագետ և իրավաբան |
Ամուսին | Maria van Reigersberch?[4] |
Ծնողներ | հայր՝ Jan Cornets de Groot?[5][4], մայր՝ Aeltje van Overschie?[5][4] |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Pensionary? |
Երեխաներ | Cornelis de Groot? և Pieter de Groot?[5][4] |
Ստորագրություն | |
Hugo Grotius Վիքիպահեստում |