ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
Հուավեյ Թեքնոլոջիս (չինարեն՝ 華為技術有限公司, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 华为技术有限公司, փինյին՝ Huáwèi Jìshù Yǒuxiàn Gōngsī, Պալլադիի տառադարձության համակարգով՝ Հուավեյ ցզիշու յուսյան գունսի[18]), հեռուստահաղորդակցության ոլորտում ամենամեծ չինական ընկերություններից[19]։ Հիմնադրել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի նախկին անդամ Ժեն Չժենֆեյը։ 1987 թվականին[20]։
Հուավեյ արտադրանքն ներառում է՝
2006 թվականին ընկերությունը ցույնց տվեց աճ նոր սերնդի ցանցերի ոլորտում, ներառյալ նաև 3G ցանցում[21]։
2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Հուավեյն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։
Ամեն տարի Հուավեյն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում[22]։
2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Հուավեյն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին[23]։
2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը։
Ընկերությունը մի քանի անգամ քննադատվել է արտադրանքի զարգացման անարդար մեթոդներ օգտագործելու համար։
Մասնավորապես 2003 թվականին Տեխասի դատարանում քննական հայց է ներկայացրել Cisco Systems ընկերությունը[28], որի մեղադրյալներն էին Huawei Technologies-ը և 3COM-ը։ Հայցում հաստատվում էր, որ VR օպերացիոն համակարգը և Quidway երթուղղիչը պատճենահանված են Cisco Systems-ին պատկանող տեքստերից։ Հայտում կային նաև ապացույցներ, որոնք ներառում էին կոդային նույնական օրինակներ, գործընթացների նույնական անվանումներ։ Այս դատական հայցը ավարտվել է հաշտությամբ[29]։
2004 թվականին ընկերության աշխատակիցը՝ Ժու Իբինը(Zhu Yibin), ձերբակալվել է SuperComm ցուցահանդեսում անվտանգության աշխատակիցների կողմից։ Վերջինս փորձել էր նկարել մրցակից ընկերության սարքավորումները[30]։ Ժու Իբինը ցուցահանդեսին գրանցված էր որպես Weihua ընկերության ներկայացուցիչ։
Երկու դեպքերում էլ Huawei ընկերությունը պաշտոնապես հանձնել է անբարեխիղճ աշխատողների պատասխանատվությունը (անգլ.՝ rogue employees)[31][32]։
2009 թվականի փետրվարին Excelcomindo Pratama հնդկական հեռախոսակապի օպերատորի մամուլի ծառայությունը հաղորդել է Հուավեյ ընկերության աշխատակցի ձերբակալության մասին, ով փորձել էր պատճենահանել ծառայողական փաստաթղթերը[33]։
Ընկերությունը հայտարարում է, որ «հիմնական արտադրությունը պատրաստվում է ASIC միկրոսխեմայի հիման վրա, որպեսզի ապահովվի համարժեք որակը և տնտեսական օգուտները»[34]։ Ընկերության այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է միկրոսխեմա պատրաստող ընկերությունների (EZChip[35], Xelerated[36] և Dune Networks) տվյալներին։ 2004 թվականի հոկտեմբերին Huawei-ն առանձնացրեց միկրոսխեմաների զարգացումը որպես առանձին ընկերություն HiSilicon, սակայն այն չի համարվում ցանցային պրոցեսորների արտադրող[37]։
Ընկերության ստանդարտ պրակտիկան համարվում է «նոր սերնդի» սարքավորումների ցուցադրությունը, որոնք «ժամանակավոր ենթակա չեն» վաճառքի համար։ 2010 թվականին այդ սարքավորումներից ամենահայտնին համարվում էր 100 Գբիթ վայրկյանում լուծումը[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.