հայ բանաստեղծ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովիկ Վաչագանի Հովեյան (Հովհաննիսյան) (նոյեմբերի 23, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ թարգմանիչ, բանաստեղծ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։
Հովիկ Հովեյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հրապարակախոս և սցենարիստ |
Աշխատավայր | Հեռուստառադիոպետկոմ՝ գլխավոր խմբագիր, ՀԳՄ, Երևանի պետական համալսարան, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Ժողովրդական արվեստի թանգարան |
Ամուսին | Վարդ Մանուկյան |
Ծնողներ | հայր՝ Վաչագան Հովհաննիսյան, մայր՝ Լենա Հարությունյան |
Զբաղեցրած պաշտոններ | մշակույթի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկե հուշամեդալ և «Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց» ոսկե մեդալ |
Անդամություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Երեխաներ | Վաչե և Շողեր Հովեյաններ |
Հովիկ Հովեյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, խոհագրությունների, ակնարկների, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների, փաստագրական ֆիլմերի սցենարների։
Հովեյանի բանաստեղծությունները տպագրվել են Գերմանիայում, Ռուսաստանում, Ռումինիայում, Լիտվայում, Բելառուսում, Ուկրաինայում, Իտալիայում, Սերբիայում, ԱՄՆ–ում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հունգարիայում և այլուր։
1978 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1987-2004 թվականներին եղել է հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը, 2001-2006 թվականներին` Երևանի պետական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, 2004-2006 թվականներին` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ 2007-2019 թվականներին դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոժուռնալիստիկայի ամբիոնում։ 2009-2021 թվականներին եղել է Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրեն։
Եղել է ՀԳԿ և Օրինաց Երկիր կուսակցության անդամ։ 2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Նախարարիր պաշտոնից հրաժարական է տվել 2006 թվականի հունվարին[2]։
Հեղինակել է տասնինը բանաստեղծական ժողովածու՝
Հովիկ Հովեյանի սցենարներով ու տեքստերով նկարահանվել են.
Հովիկ Հովեյանը կազմողն ու խմբագիրն է Վահագն Դավթյանի «Օրհնության նվագներ», Լյուդվիգ Դուրյանի «Քարե արցունք» բանաստեղծական ժողովածուների, հեղինակը՝ Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» թատերգության (բեմադրվել է Հայաստանում, Սանկտ-Պետերբուրգում) պերսոնաժների համար հատուկ գրված երգերի տեքստերի (հին թիֆլիսահայերի բարբառով), Հայկ Խաչատրյանի «Երկիր Հողածին, Հին Աստվածների» ռադիոպիեսի համար գրված բանաստեղծությունների, կազմողն ու խմբագիրն է «Չորրորդ մուսա» համահավաք- ժողովածուների (գիրք 1–ին, գիրք 2-րդ) 2000-2002 թթ., որոնցում տեղ են գտել Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցների թարգմանական, արձակ, չափածո և երգիծական բնույթի ստեղծագործություններից։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
2011 թվականին Հովիկ Հովեյանի բանաստեղծական թարգմանությամբ հրատարակվել է ժամանակակից եգիպտացի բանաստեղծ Հուսամ Նասսարի «Մոլորված՝ փնտրում եմ երկիր» ժողովածուն։
«Գրական կամուրջներ» ծրագրի շրջանակներում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունում թարգմանվել և «Հաֆրազ-Ապոլոն» հրատարակչությունում տպագրվել է Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։
Թարգմանել է Սեդա Վերմիշևայի (Հայաստան), Նիլ Գիլևիչի (Բելառուս), Պավել Շուբինի (Ռուսաստան), Դայանա Տեր-Հովհաննիսյանի (ԱՄՆ), Ֆուադ Քահըլի (Սիրիա), Սերժ Վան Դույնհովենի (Հոլանդիա), Գեորգի Բորիսովի (Բուլղարիա) և այլոց ստեղծագործություններից։
Հովիկ Հովեյանի տեքստերով գրվելեն մի շարք խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։
Հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Վաչագան Հովհաննիսյանի որդին է։ Կինը՝ կոմպոզիտոր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդ Մանուկյան է։ Որդին՝ Վաչե Հովիկի Հովեյանը, ալտահար է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, միջազգային մրցույթների թափնեկիր։ Դուստրը՝ Շողեր Հովիկի Հովեյանը, դաշնակահար է, միջազգային բազմակի մրցույթների դափնեկիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.