Remove ads
հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Վարդ (Ռոզա) Գևորգի Մանուկյան (հունվարի 12, 1955[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[2]։
Վարդ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1955[1] (69 տարեկան) Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1979) |
Պարգևներ |
Վարդ Մանուկյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 12-ին, Էջմիածնում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1979 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի դասարան)։ 1989 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում[3][4]։
Գրել է օրատորիա՝ «Վահագնին» (համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ՝ 1980), պոեմներ՝ «Մրրկահավ» (խոսք՝ Վահան Տերյանի, համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ՝ 1978), «Հաղթական» (հանրապետական 3-րդ մրցանակ՝ 1986), կվինտետ՝ ձայնի և անսամբլի, տրիպտիխ՝ ձայնի և լարային քառյակի համար, փողային կվինտետ, սոնատ՝ թավջութակի և դաշնամուրի համար, վոկալ շարքեր («Դու չկաս», խոսք՝ Պարույր Սևակի, համամիութենական 2-րդ մրց.՝ 1978), միջնադարյան տաղերի դաշնակումներ՝ ձայնի և դաշնամուրի համար, էստրադային երգեր («Հայաստան աշխարհ», «Աշնանային», «Անուրջներ», խոսք՝ Հովիկ Հովեյանի) և այլն։ 2008 թվականին Ավստրիայում Եղիշե Չարենցի տեքստով գրված խմբերգային երկը արժանացել է հատուկ մրցանակի[5]։
Մանուկյանի էստրադային երգերը հնչել են Շուշան Պետրոսյանի, Էմմա Պետրոսյանիի կատարմամբ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.