From Wikipedia, the free encyclopedia
Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ (օգոստոսի 20, 1890[1][2][3][…], Փրովիդենս, ԱՄՆ - մարտի 15, 1937[1][2][3][…], Փրովիդենս, ԱՄՆ), ամերիկացի սարսափ ժանրի գրող, լրագրող։ Նրա ստեղծագործական միտքն այնքան յուրահատուկ էր, որ Լավքրաֆտի աշխատանքներն առանձնացվել են առանձին՝ լավքրաֆտյան սարսափներ ժանրի մեջ։ Լավքրաֆտի ստեղծագործություների անկյունաքարը հորինված տիեզերական էակ Քթուլհուն է։
Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ H. P. Lovecraft | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Փրովիդենս, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 15, 1937[1][2][3][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Փրովիդենս, ԱՄՆ |
Գերեզման | Swan Point Cemetery[4] |
Գրական անուն | Ward Phillips |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Hope High School? |
Ժանրեր | միստիկական գրականություն, ֆենթեզի, գոթական վեպ, գիտական ֆանտաստիկա, cosmicism?, սարսափ, Lovecraftian horror?, body horror literature? և weird fiction? |
Ուշագրավ աշխատանքներ | Կտուլհուի կանչը, Տարաժամ ստվերը, Խելագարության լեռների մոտ, The Case of Charles Dexter Ward?, Ուլտարի կատուները, Beyond the Wall of Sleep?, The Dream-Quest of Unknown Kadath? և The Shadow Over Innsmouth? |
Ստեղծագործությունների ցանկ | H. P. Lovecraft bibliography? |
Պարգևներ | |
Ամուսին | Սոնյա Գրին |
Ազգականներ | Whipple Van Buren Phillips? |
Ներշնչվել է
| |
Կայք | hplovecraft.com |
H. P. Lovecraft Վիքիպահեստում |
Լավքրաֆտը ծնվել և իր կյանքի մեծ մասն ապրել է Փրովիդենսում՝ Ռոդ Այլենդ նահանգում։ Լավքրաֆտի կենդանության ժամանակ նրա ստեղծագործությունները մեծ արժեք չեն ներկայացրել և հրատարակվել են էժանագին մի ամսագրում, բայց նրա մահից հետո դրանք շրջադարձային ազդեցություն են ունեցել ժամանակակից սարսափ գրականության ձևավորման վրա և համաշխարհային զանգվածային մշակույթի վրա։ Չնայած մահացել է ծայր աղքատության մեջ, Լավքրաֆտն այժմ համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գրողներից մեկը, իսկ ամերիկյան գրականության մեջ դասվում է այնպիսի գրողների կողքին, ինչպիսին Էդգար Ալլան Պոն է։
Լավքրաֆտը մահացել է 1937 թվականին, 46 տարեկան հասակում, քաղցկեղից[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.