From Wikipedia, the free encyclopedia
Գոթական վեպ (անգլ.՝ Gothic novel) կամ «սարսափների վեպ», «սև վեպ», ձևավորվել է արևմտաեվրոպական և ամերիկյան գրականության մեջ տասնութերորդ դարի երկրորդ կեսին և տասն տասնիններորդ դարի սկզբին։
Հարուստ է արտասովոր և սարսափազդու պատկերներով՝ բնորոշ մինչռոմանտիզմի շրջանին։ Անգլիայում սկզբնավորվել է Ջորջ Թոբայաս Սմոլեթի «Կոմս Ֆերդինանդ Ֆաթոմի արկածները» (1753 թ.) գրքով։ Առաջին գոթական վեպը համարվում է Հորաս Ուոլփոլի «Օտրանտո դղյակը» (1764 թ.)։ Առավել հետաքրքիր օրինակներ են Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891 թ.), Աննա Ռադկլիֆի «Ուդոլֆյան գաղտնիքները» (1794 թ.) և «Իտալացին» (1797 թ.), Մեթյու Գրեգորի Լյուիսի «Վանականը» (1796 թ.), ավելի ուշ՝ Ջոն Պոլիդորիի «Վամպիրը» (1819 թ.)։ Ֆրանսիայում գոթական վեպին հետևել են Ժակ Կազոտը իր «Սիրահարված սատանա» վեպով (1772 թ.), Օնորե դը Բալզակը (վաղ շրջանի ստեղծագործություններում) և ուրիշներ։ Աննա Ռադկլիֆի վեպերը ազդել են Ջորջ Բայրոնի և Վալտեր Սքոթի վրա։ Գոթական վեպը մեծ դեր է խաղացել Եվրոպայում և Ամերիկայում ռոմանտիզմի ձևավորման գործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 145)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.