From Wikipedia, the free encyclopedia
Հոմոմոնումենտ (հոլ.՝ Homomonument), հուշարձան Ամստերդամի պատմական կենտրոնում, որը կառուցվել է ի հիշատակ գեյերի և լեսբուհիների, որոնք ենթարկվել են ճնշումների և հետապնդումների իրենց սեռական կողմնորոշման պատճառով։ Հուշարձանը ստեղծվել է, որպեսզի աջակցեն և ոգևորեն նույնասեռական տղամարդկանց ու կանանց, ովքեր պայքարում են խտրականության և բռնաճնշումների դեմ։ Հոմոմոնումենտի հեղինակն է հոլանդացի նկարչուհի Քարին Դաանը․ հուշարձանը հանդիսավոր բացվել է 1987 թվականի սեպտեմբերի 5-ին Վեսթերմարքթ (հոլ.՝ Westermarkt) հրապարակում։
Հոմոմոնումենտ | |
---|---|
Հուշարձանի տեսքը վերևից | |
Տեսակ | հուշահամալիր, LGBT historic place?, cautionary monument? և պատերազմի հուշահամալիր |
Քանդակագործ | Karin Daan?[1][2] |
Ստեղծում | սեպտեմբերի 5, 1987[2] |
Բացում | սեպտեմբերի 9, 1987[2] |
Երկիր | Նիդերլանդներ[2] |
Բնակավայր | Ամստերդամ[1][2] |
Հասցե | Westermarkt, 1016 DH, Amsterdam (Amsterdam), Noord-Holland, Nederland[2] |
Նյութ | գրանիտ |
Մասն է | Sleutelwerken?[1] |
Մակագրություն | Naar vriendschap zulk een mateloos verlangen |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
կայք | |
Homomonument in Amsterdam Վիքիպահեստում |
Հոմոմոնումենտն իրենից ներկայացնում է երեք եռանկյուններով կոմպոզիցիա վարդագույն եռանկյուններով։ Այս խորհրդանիշն ունի խորը պատմական արմատներ․ վարդագույն եռանկյունին նացիստական համակենտրոնացման ճամբարներում ծառայում էր որպես նշագրում համասեռամոլ կալանավորներին առանձնացնելու նպատակով։ Ընդ որում, բացի այլ նշագրումներից, վարդագույն եռանկյունին չափերով առավել մեծ էր, որպեսզի հեռվից տեսանելի լիներ այդ խումբը, որն առավել ատելի էր մյուսների համեմատությամբ։ Մահվան ճամբարներում համասեռամոլների մահացությունը կազմում էր 60 %։ Ըստ առանձին գնահատականների նացիստական քաղաքականության պատճառով ավելի քան 50 հազար գեյեր սպանվեցին։ Արդյունքում վարդագույն եռանկյունին դարձավ ԼԳԲՏ-ի էմանսիպացիայի և իրավունքների պայքարի խորհրդանիշ[3][4][5]։
Հոմոմոնումենտը կառուցված է ոչ միայն հավերժացնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոմոսեքսուալիստների հիշատակը, այլև բոլոր լեսբուհիների ու գեյերի, ովքեր երբևէ ենթարկվել են հետապնդումների, զոհվել են և ցայսօր էլ շարունակվում են զոհվել[6]։ Հուշարձանը ստեղծվել է նաև նրա համար, որպեսզի հարգվեն այն տղամարդկանց ու կանանց հիշատակը, ովքեր պայքարել են ու շարունակում են պայքարել մարդու իրավունքների ազատության համար։ Հուշարձանը կառուցվել է, որպեսզի պատմությունը չկրկնվի։
Հոմոմոնումենտը ծառայում է ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների համար քամինգ աութ կատարելու համար։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված նույնասեռական զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ծագեց ԼԳԲՏ շարժումը Նիդերլանդներում։ Դեռևս 1961 թվականին ակտիվիստ Ջեֆ Լաստը (հոլ.՝ Jef Last) առաջարկեց կառուցել «անկախ գեյի հուշարձան»՝ նշելով, որ «ոչ ոք չգիտե, թե նրանք քանիսն են (բռնաճնշված գեյերը), չկան վիճակագրական տվյալներ, հայտնի չէ, թե նրանք ճամբարներում սովից են մահացել, թե այլ պայմաններում»։ Սակայն այս գաղափարը փաստացիորեն տարածում գտավ 1970-ականներին։
1970 թվականին գեյ շարժման ակտիվիստները ազատազրկվեցին, երբ ցանկանում էին ծաղկեփունջ դնել Դամ հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված Ազգային հուշարձանին[7]։ Ծաղիկները հանվեցին հուշարձանից ոստիկանների կողմից և հայտարարվեց, թե դա մահացածների հիշատակն է վիրավորում։ 1970-ականների ամբողջ ընթացքում շատ նույնասեռականներ ծաղիկներ դրեցին այդ հուշարձանին՝ նշելով որ շատ միասեռականներ են զոհ գնացել Երկրորդ աշխարհամարտին[8]։
Այս հուշարձանի առաջին քարը դրվել է 1987 թվականի ապրիլի 28-ին Վեսթերմարքթ հրապարակում։ Հոմոմոնումենտի հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը կատարվեց 1987 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այն դարձավ առաջին ամբողջական հուշարձանն իր տեսակի մեջ։ Այս դեպքի շնորհիվ Նիդերլանդները ձեռք բերեց Արևմուտքի հանդուրժող երկրի փառք։ Այն կարևոր քայլ հանդիսացավ Եվրոպայում հոմոֆոբիայի դեմ պայքարում։
Հոմոմոնումենտը գտնվում է Վեսթմարքթ հրապարակում՝ Կայզերսգրախթ ջրանցքի ափին, Վեսթերքերք հնամենի եկեղեցու մոտ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է երեք հավասարակողմ եռանկյունիներ վարդագույն գրանիտից։ Նիստերը 10 մետր են, որոնք միացած են միամյանց գծերով՝ կրկին գրանիտից։ Այս եղանակով ստացվում է մեկ մեծ եռանկյունի՝ 36 մետր երկարությամբ։ Քարին Դաանը հուշարձանն այնպես է կառուցել, որ այդ մոնումենտալ ստեղծագործությունը չխաթարի շրջակա միջավայրը, պատմական միջուկն ու քաղաքային լանդշաֆտը[9]։
Հոմոմոնումենտը ֆիզիկորեն մարմնավորում է երեք իդեաներ ու երեք ժամանակներ՝
Առաջին եռանկյունին գտնվում է Կայզերսգրախթ ջրանցքի ափին։ Այն բաղկացած է չորս աստիճաններից, որոնք նեղանալով իջնում են դեպի ջրերի վրա ու վերջանում եռանկյունու սուր անկյունով։ Եռանկյան այդ գագաթը ցույց է տալիս Դամ հրապարակը, որտեղ գտնվում է Ազգային հուշարձանը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր նահատակներին։ Թվով 4 կամրջանավերը պահպանում են հուշարձանը մոտիկից լողացող նավերի հնարավոր հարվածներից։ Այդ եռանկյունին խորհրդանշում է ներկայիս ժամանակը։ Շատ հաճախ այդ աստիճաններին մարդիկ նստում են, իսկ ջրի վրայի հարթակիում մոմեր են վառում ու ծաղիկներ դնում։
Երկրորդ եռանկյունին կառուցած է պոդիումի նման, որը ընդհանուր տարածքից 60 սանտիմետրով ավելի բարձր է կառուցած։ Այն խորհրդանշում է ապագա ժամանակը։ Եռանկյան գագաթն ուղղված է դեպի հոլանդական ԼԳԲՏ «COC Netherlands»-ի շտաբ-բնակարանը՝ Ռոզենսթրաթ 14 հասցեում գտնվող։ Վերջինս հիմնվել է 1946 թվականին և համարվում է աշխարհի ամենահին գեյ-կազմակերպությունը[10]։ Այս եռանկյան մոտ գտնվում է «Pink Point» տաղավարը, որտեղից կարելի է ձեռք բերել տեղեկատվական գրականություն, հուշանվերներ, որոնք վերաբերում են Նիդերլանդների հոմոսեքսուալ կյանքին։ Պոդիումն օգտագործվում է որպես զանազան միջոցառումների անցկացման հարթակ։
Երրորդ եռանկյունին ընդհանուր հրապարակի սալարկի հետ հավասար հարթության վրա է կառուցված։ Այն խորհրդանշում է անցյալ ժամանակը։ Այս սալարկի եզրին փորագրված է հրեական ծագման բանաստեղծ, նույնասեռական Յակոբ Իսրայել դե Հաանի «Բարեկամության այսպիսի անսահման ձգտում» (հոլ.՝ «Naar Vriendschap Zulk een Mateloos Verlangen») բանաստեղծության տողերը։ Եռանկյան գագաթն ուղղված է դեպի Աննա Ֆրանկի տանը, որտեղ թաքնվել է Աննա Ֆրանկն իր ընտանիքի հետ, և որտեղից նրանց ուղարկել են դեպի Նացիստական համակենտրոնացման ճամբարները։
Եռանկյունի «Ներկա» | Եռանկյունի «Ապագա» | Եռանկյունի «Անցյալ» |
Ամեն տարի մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հոլանդացիների հիշատակի օրը։ Այդ օրը կատարվում է պաշտոնական արարողակարգ, հընթացս որի հիշվում են նացիստական բռնաճնշումներին զոհ գնացած գեյերին ու լեսբուհիներին[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.