From Wikipedia, the free encyclopedia
Մահվան ճամբարներ (գերմ.՝ Vernichtungslager՝ ոչնչացման ճամբարներ), հատուկ հաստատություններ, որտեղ զանգվածային ոչնչացման են ենթարկել մարդկանց հատուկ խմբերի։ Առաջին համակենտրոնացման ճամբարները Նացիստական Գերմանիայում ստեղծվել են, որպեսզի մեկուսացնեն և ներկալեն այն մարդկանց, որոնք կասկածվում են նացիստական ռեժիմի դեմ ընդդիմանալու համար։ Սակայն շուտով մահվան ճամբարները դարձան տարբեր ազգությունների կամ «ցածր» ռասայի մարդկանց ոչնչացման հսկա մեքենաներ և տարածվեցին հիմնականում այն վայրերում, որոնք գրավել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. այս ճամբարները որոշիչ դեր են կատարել հրեաների հոլոքոստի իրականացման գործում։ 1941 թվականից նացիստները ստեղծեցին 4 մահվան ճամբարներ, որոնք հատուկ մարդկանց ոչնչացնելու համար էին, և ևս 2 համակենտրոնացման ճամբարներ՝ զանգվածային սպանություններ իրագործելու նպատակով։
Ենթակատեգորիա | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ | |
---|---|---|
Կիրառությունը | ցեղասպանություն | |
Վայր | Լեհաստան | |
Օգտագործող | Նացիստական Գերմանիա, ՍՍ, «Մեռած գլուխ» ջոկատներ | |
Կազմված է | Օսվենցիմ, Մայդանեկ, Սոբիբոր, Տրեբլինկա, Բելժեց, Խելմնո, gas chamber |
Հրեաների հոլոքոստի, գնչուների ցեղասպանության և գերիների սպանությունն իրականացնելու նպատակով նացիստական մահվան ճամբարները կառուցվել են հատուկ նախագծով։ Այն հաշվարկված էր հանձնարարված քանակի մարդկանց ոչնչացնելու հզորությամբ։ Ճամբարներում ոչնչացվեց տարբեր ազգային պատկանելության, «ցածր» ռասայի և Երրորդ ռայխին թշնամի համարվող բնակչությունը։ Մահվան ճամբարները այնպես էին նախագծված, որ հեշտությամբ ու աննկատ կատարվեին զանգվածային բնաջնջումներն ու սպանությունները։
Մարդկանց կոտորածներն այս ճամբարներում անընդհատ բնույթ ու շարժ ունեցող փուլերի հերթականություն էր։ Մահվան ճամբարները, որոնք նախատեսված էին հրեաներին և գնչուներին զանգվածաբար ոչնչացնելու համար, հետևյալներն էին.
Վերոնշյալները ընդհանուր առմամբ իրականացնում էին այսպես կոչված «Ռեյնհարդ գործողությունը»։ Մյուս մահվան ճամբարներն էին.
Վերոնշյալ երկուսը համակենտրոնացման ճամբարներ էին և տեղաբաշխված էին Լեհաստանի տարածքում։ Գերմանիայում այդպիսի ճամբարներից էին.
Մահվան ճամբարների շարքին են դասվում նաև այլ համակենտրոնացման ճամբարները, որոնցում նույնպես գերիների զանգվածային սպանություններ են տեղի ունեցել։ Դրանց թվին են պատկանում.
Օսվենցիմ և Մայդանեկ կալանավոր հրեաներին և գնչուներին բերում էին բեռնատար վագոններով, որտեղ ծարավից ու թթվածնի պակասից մեծ թվով մարդիկ էին զոհվում։ Տեղ հասնելուն պես մարդկանց տեսակավորում էին։ Ընտրվածներին անմիջապես տանում էին գազի խցիկներ։ Առաջին հերթին ընտրում էին կանանց, երեխաներին, ծերերին և անաշխատունակներին։ Նրանց լողանալու պատրվակով մտցնում էին գազային խցիկներ, ջուրը բացում և ընթացքում օդելույզի միջոցով լցնում Ցիկլոն B թույնը։ Մնացածին, ովքեր անմիջապես չէին ընտրվել գազախցիկ տարվելու համար, ձեռքերին դաջում էին իրենց համարանիշները։ Նրանց սպասվում էր տաժանակիր աշխատանք, սով։ Ովքեր հիվանդանում էին կամ թուլանում սովածությունից, անմիջապես ուղարկում էին գազախցիկներ։
Տրեբլինկայում, Խելմնոյում, Բելժեցում, Սոբիբորում կենդանի էին թողնում միայն նրանց, ովքեր օգնում էին հավաքել դիակները գազախցիկներից և տարածքից։ Ինչպես նաև կալանավորների իրերը տեսակավորողներին և հսկիչներին։ Հերոսական դրվագներ նույնպես արձանագրվել են մահվան ճամբարներում։ Շիդլիցի առանձնաթաղի հրեաները 1942 թվականի նոյեմբերին ապստամբեցին Տրեբլինկա ճամբարում. սակայն պահակախմբի ձեռամբ կոտորվել են։
1943 թվականի հոկտեմբերին Սոբիբորի կալանավորները ապստամբեցին։ 400 մարդկանցից, ընդամենը 60-ը կարողացան անցնել ցանկապատները և հասնել խորհրդային պարտիզաններին։ 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմի կալանավորները, որոնք դիակներ ու իրեր հավաքելու պարտականությունն էին իրականացնում, պայթեցրին դիակիզարանը, որի արդյունքում գրեթե բոլոր ապստամբները մահացան։
Ըստ հաշվարկների, մահվան ճամբարներում սպանվածների թիվը կազմում է ավելի քան երեք միլիոն մարդ.
Մահվան ճամբար | Ոչնչացված մարդկանց թիվը | Ժամանակահատված | Պետությունները, որտեղ գտնվել են ճամբարները | Ոչնչացման գործիքներ |
---|---|---|---|---|
Օսվենցիմ | 1,100,000[2] | 1940 մայիս – 1945 հունվար | Լեհաստան | Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում |
Տրեբլինկա | 800,000[3] | 22 հուլիս 1942 – 19 հոկտեմբեր 1943 | Լեհաստան | Ածխագազային խցիկներ |
Բելժեց | 600,000[4] | 17 մարտ 1942 – 1943 հունիս | Լեհաստան | Ածխագազային խցիկներ |
Խելմնո | 320,000[5] | 8 դեկտեմբեր 1941 – մարտ 1943, հունիս 1944 – 18 հունվար 1945 |
Լեհաստան | Ածխածնային թունավորումներ |
Սոբիբոր | 250,000[6] | 16 մայիս 1942 – 17 հոկտեմբեր 1943 | Լեհաստան | Ածխագազային խցիկներ |
Մայդանեկ | 80,000 [7] | Հոկտեմբեր 1, 1941 – հուլիս 22, 1944 | Լեհաստան | Ցիկլոն B-ով գազախցիկում թունավորում |
Մալի Տրոստենեց | 65,000[8] | 1941 կեսերից մինչև 28 հունիս 1944 | Բելառուս | Գնդակահարություններ[9] |
Սայմիշտե | 23,000[10] | 28 հոկտեմբեր 1941 – հուլիս 1944 | Սերբիա | Ածխագազային խցիկներ |
Ընդհանուր | 3,115,000 – 3,215,000 [11][12] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.