From Wikipedia, the free encyclopedia
Էմանսիպացիա (լատին․՝ emancipatio), տարբեր տեսակի հակումներից հրաժարվելը, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում։
Բառը առաջացել է լատիներեն emancipare բայից, որը նշանակում է երեխային ազատել հայրական իշխանությունից, իսկ ավելի լայն իմաստով՝ հրաժարվել որևէ լիազորություններից կամ սեփականություններից, դրանք փոխանցվում են այլ անձի։ Նման գործողությունը, եղել է իրավական ակտ, որը արձանագրվել էր դեռևս Տասներկու աղյուսակներում և կոչվում էր emancipatio:
Ավելի ուշ էմանսիպացիայի մասին օրենք կար ոչ միայն հռոմեական իրավունքում, այլ նաև՝ գերմանականում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երեխաների էմանսիպացիա հասկացությունը սկսեցին հասկանալ, որպես աղքատ երեխաների (ինչպես նաև մեծահասակների) ազատագրում՝ իրենց աշխատուժի շահագործումից։
Անչափահասների էմանսիպացիան, մինչև տասնվեց տարեկան երեխաներին դատարանի որոշամբ գործունակ համարելն է։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անչափահասների իրավունքների օրենսգրքում ասվում է, որ տասնվեց տարեկանը լրացած երեխան կարող է համարվել գործունակ, եթե նա աշխատում է աշխատանքային համաձայնագրով՝ ծնողների կամ խնամակալի համաձայնությամբ[1]։
Կանանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է կանանց հավասար իրավունքների հավասարությունը սոցիալական, աշխատանքային և կենցաղային կյանքում։ Հավասարությունը պահանջում է կանանց կրթություն ստանալու, ընտրելու և որպես կառավարության մարմին ընտրվելու, աշխատելու և հավասարաչափ աշխատավարձ ստանալու իրավունքները։
Տղամարդկանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է վերջնական ազատումը ընդհանուր տուրքերից և հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև։
ԼԳԲՏ շարժումը իրենից ներկայացնում է գոմո- ու բիսեքսուալության դեկրիմինալիզացիան և դեպատոլոգիազացիան, ինչպես նաև ընտանեկան իրավունքների և հասարակությունում խտրականությունից պաշտպանման իրավունքների ստացումը։
Հրեաների էմանսիպացիան իրեից ներկայացնում է կրոնական միավորի իրավունքների սահմանափակումներից ազատագրման գործընթացը։
Ստրուկների էմանսիպացիան պահանջում է իրենց ազատ մարդ հռչակել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.