թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Հոբալ (լատին․՝ Columba oenas), աղավնանմանների կարգի, աղավնիների ընտանիքի թռչուն է, տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Պուրտուգալիա, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Տյան Շան և Կաշգարիա։ Հանդիպում է Օնեգա լճի սահմաններում և Իրտիշի հովտում։ Թևերի վրա կա մուգ շերտեր, սակայն դրանք շատ թույլ են արտահայտված, կտուցը բաց գույնի է, աչքերը մուգ շագանակագույն են, ոտքերը վարդագույն, պոչի ծայրը՝ սև լայն շերտով։ Հանրապետությունում համարվում է բնադրվող, չվող թռչուն, ապրում է բացառապես անտառային գոտում, հատկապես Գիհու անտառում։ Համեմատաբար փոքրաքանակ թռչուն է, բնադրվում է առանձին զույգերով անտառի խուլ հատվածներում։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 2 սպիտակ խոշոր ձու։ Աշնանը կազմում են մեծ խմբեր և կերակրվում անտառամերձ բացատներում ու դաշտերում։ Չափազանց զգույշ թռչուն է, նստում է սովորաբար ծառերի կատարին, ձայնը խռպոտ է ու բարձր։ Սնվում են հատիկներով ու սերմերով։ Համարվում է որսի թռչուն։
Հոբալ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Columba oenas | ||||
Հատուկ պահպանություն | ||||
Արեալ | ||||
Բնադրման վայրեր Ձմեռավայրեր Ամբողջ տարին | ||||
|
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբալ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.