![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Nymphs_and_Satyr%252C_by_William-Adolphe_Bouguereau.jpg/640px-Nymphs_and_Satyr%252C_by_William-Adolphe_Bouguereau.jpg&w=640&q=50)
Հիպերսեքսուալություն
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերսեքսուալություն, համարվում է լիբիդոյի չափազանց հաճախակի կամ հանկարծակի բարձրացում։ Ներկայումս կան հակասական կարծիքներ առ այն, թե արդյոք պետք է հիպերսեքսուալությունը հոգեկան առողջության մասնագետների կողմից դրվի որպես կլինիկական ախտորոշում, թե ոչ[1]։ Այս վիճակը նկարագրելու համար ժամանակին օգտագործվում էին նիմֆոմանիա և սատիրիազիս տերմինները, համապատասխանաբար կանանց և տղամարդկանց համար։
Հիպերսեքսուալություն | |
---|---|
![]() Ուիլյամ Բուգրո, «Նիմֆերը և Սատիրը» (1873)։ Հիպերսեքսուալության տեսակները անվանվել են այս արարածների անուններով (նիմֆոմանիա և սատիրիազիս)։ | |
Տեսակ | sexual dysfunction? և հակում |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն, Հոգեբանություն, Սեքսոլոգիա |
ՀՄԴ-10 | F52.7 |
Հոմանիշներ | Գերսեռականություն, գերսեքսուալություն |
![]() |
Հիպերսեքսուալությունը կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ հանդիսանալ այլ հիվանդությունների և բժշկական վիճակների ախտանիշ, օրինակ՝ Կլյուվեր-Բյուսիի համախտանիշի կամ երկբևեռ խանգարման դեպքում։ Հիպերսեքսուալությունը նաև կարող է դիտվել որպես որոշ դեղամիջոցների օգտագործման կողմնակի ազդեցություն, օրինակ՝ Պարկինսոնիզմի դեպքում կիրառվող դեղորայքի դեպքում։ Բժիշկները դեռ պետք է գան համաձայնության, թե ինչպես ավելի ճիշտ նկարագրել հիպերսեքսուալությունը որպես առաջնային վիճակ[2][3][4], կամ որոշեն նման պահվածքը և իմպուլսները որպես առանձին պաթոլոգիա դասակարգելու համապատասխանությունը։
Հիպերսեքսուալ պահվածքը տարբեր բժիշկների և թերապևտների կողմից դիտվում է որպես օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) կամ «ՕԿԽ-ոլորտի խանգարում», որպես կախվածություն[5][6][7] կամ որպես իմպուլսիվության խանգարում։ Բազմաթիվ հեղինակներ չեն ճանաչում սա որպես պաթոլոգիա[8], այլ համարում են, որ այս վիճակը արտացոլում է մշակութային խորշումը բացառիկ սեռական վարքի նկատմամբ[9][10]։
Պայմանավորված նրանով, որ հիպերսեքսուալության պատճառի վերաբերյալ մասնագետները չեն եկել վերջնական համաձայնության[11], տարբեր հեղինակներ հիպերսեքսուալությունը նկարագրելու համար օգտագործում են տարբեր պիտակներ, երբեմն միմյանց փոխարինող, բայց մեծ մասամբ կախված նրանից, թե որ տեսությանն են նրանք ավելի համակրում, կամ որ յուրահատուկ գիծն են ուսումնասիրել։ Ժամանակակից անվանումներն են՝ կոմպուլսիվ մաստուրբացիա, կոմպուլսիվ սեռական բնազդ[12][13], կախվածություն կիբերսեքսից, Էրոտոմանիա, «ավելորդ սեռական հակվածություն»[14], հիպերֆիլիա[15], հիպերսեքսուալություն[16][17], հիպերսեքսուալ խանգարում[18], խնդրահարույց հիպերսեքսուալություն[19], կախվածություն սեքսից, սեռական կոմպուլսիվություն[20], սեքսուալ կախվածություն[10], սեքսուալ իմպուլսիվություն[21], «հսկողությունից դուրս սեռական բնազդ»[22], և պարաֆիլիա-ասոցացված խանգարում[23][24][25]։