![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Brain_metabolism_and_drug_addiction.jpg/640px-Brain_metabolism_and_drug_addiction.jpg&w=640&q=50)
Ադդիկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Ադդիկցիա կամ կախվածություն (անգլ.՝ addiction - կախվածություն, վնասակար սովորություն, ընտելացվածություն), լայն իմաստով մոլուցքային պահանջմունք, որը զգում է մարդը որոշակի գործունեության նկատմամբ։ Տերմինը հաճախ օգտագործվում է այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են դեղորայքային կախվածությունը, թմրամոլությունը, սակայն այժմ այն ավելի շատ կիրառվում է ոչ թե քիմիական, այլ հոգեբանական հակումների նկատմամբ[1], օրինակ՝ վարքային, ինչպիսիններից են՝ ինտերնետ-կախվածությունը, մոլախաղերից կախվածություն, խանութամոլությունը, փսիխոգեն չափից շատ ուտելը, ֆանատիզմը, պոռնոգրաֆիայից կախվածությունը և այլն[2][3][4][5]։
Ադդիկցիա | |
---|---|
![]() Ուղեղի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի պատկերներ, որոնք համեմատում են գլխուղեղի նյութափոխանակությունը առողջ և կոկաինից կախվածություն ունեցող անհատի մոտ |
Բժշկական իմաստով ադդիկտիվությունը որոշակի գործողություններ կրկնելու կպչուն պահանջ է, որն ուղեկցվում է (հիվանդի սովորական գրաֆիկի խախտման դեպքում) ցայտուն արտահայտված ֆիզիոլոգիական և հոգեբանական շեղումներով[6], ոչ տրիվիալ վարքագծով և հոգեկան այլ խանգարումներով։