Էպիրուս ( /ɪˈpaɪrəs/ ; էպիրոտ հունարեն ՝ Ἄπειρος</link>, Ápeiros ; ատտիկական հունարեն ՝ Ἤπειρος</link>, Ḗpeiros ) հին հունական թագավորություն էր, իսկ ավելի ուշ՝ հանրապետություն, որը գտնվում էր Էպիրուսի աշխարհագրական շրջանում՝ հյուսիս-արևմտյան Հունաստանի և հարավային Ալբանիայի տարածաշրջաններում։ Հին էպիրոտների հայրենիքը հարավից սահմանակից էր Էտոլական լիգային, արևելքից՝ Հին Թեսալիային և Հին Մակեդոնիային, իսկ հյուսիսում՝ իլլիրիական ցեղերին: Հայտնի է, որ հունական թագավոր Պյուռոսը Էպիրուսը դարձրեց հզոր պետություն հունական աշխարհում (մ.թ.ա. 280–275 թթ.), որի հզորությունը կարելի էր համեմատել Հին Մակեդոնիայի և Հին Հռոմի հետ: Պյուռոսի բանակները նաև հարձակման փորձ կատարեցին Հին Հռոմի պետության դեմ՝ իրենց անհաջող արշավի ժամանակ, որը տեղի է ունեցել ժամանակակից Իտալիայում։
Էպիրուսը բնակեցված է եղել առնվազն նոր քարեդարյանժամանակներից ծովագնացների կողմից (ափի երկայնքով) և որսորդների ու հովիվների կողմից (ներքին հատվածում), ովքեր իրենց հետ բերել են հունարենը։ [1] Այս նեոլիթյան ժողովուրդները թաղել են իրենց առաջնորդներին մեծ տումուլիների մեջ (գերեզմանի վրա բարձրացված հողակույտեր), որոնք պարունակում էին հանքանման դամբարաններ և նման էին միկենյան ժողովուրդների կողմից պատրաստված գերեզմաններին: Այս ավանդության նմանության շնորհիվ կարելի է ենթադրել, որ նախնիների կապ է գոյություն ունեցել էպիրոտների և միկենացիների միջև:[1] Միքենյան մի շարք մնացորդներ հայտնաբերվել են նաև Էպիրոսում,[2][3] տարածաշրջանի ամենակարևոր հնագույն կրոնական վայրերում, ներառյալ Աքերոնի Նեկրոմանտեոնը ( Աքերոն գետի վրա) և Զևսի Օրակուլը՝ Դոդոնայում։ [1][4] Հայտնի է նաև, որ Էպիրոսը ամուր կապ է ունեցել Հին հունական այլ տարշրջանների հետ, այդ թվում՝ Մակեդոնիայի, Թեսալիայի, Էտոլիայի և Ակարնանիայի շրջանների հետ։ [5]
Դորիացիները Էպիրոսից և Մակեդոնիայից Հունաստան ներխուժեցին մ.թ.ա. II հազարամյակի վերջին (մոտ Ք․ա․1100–1000թթ), թեև նրանց գաղթի պատճառները անհասկանալի են։ Տեղաբնիկները ներխուժման հետևանքով քշվեցին հարավ՝ դեպի կենտրոնական Հունաստան, և մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին Էպիրոսում հայտնվեցին հունալեզու ցեղերի երեք հիմնական խմբեր: Սրանք հյուսիսարևմտյան Էպիրոսի քաոնացիներն էին, կենտրոնում՝ մոլոսացիները, հարավում՝ թեսպրոտացիները։ [6] Այս ցեղախմբերից յուրաքանչյուրով բնակեցված շրջանն ուներ իր անունը (Քաոնիա), Մոլոսիա, Թեսպրոտիա) հետևաբար ի սկզբանե ամբողջ տարածաշրջանի համար մեկ անուն չկար:
Հունական Epirus տեղանունը ( հուն․՝ Ήπειρος </link> ), որը նշանակում է «հիմնական տարածք» կամ «մայրցամաք», առաջին անգամ հայտնվում է Հեկատեոս Միլեթացու աշխատության մեջ մ.թ.ա. 6-րդ դարում և նավարկությունում ու աշխարհագրությունում արտասահմանցիների կողմից օգտագործվող սակավաթիվ հունարեն անուններից է։ Թեև ի սկզբանե բնիկ էպիրոտական անուն չէր, այն հետագայում ընդունվեց տարածքի բնակիչների կողմից։ [7]
Մոլոսյան Էացիդյան արքայատոհմը կարողացավ ստեղծել առաջին կենտրոնացված պետությունը Էպիրոսում մոտ մ.թ.ա 370 թվականից սկսած՝ ընդարձակելով իրենց իշխանությունը հարձակվելով հակառակորդ ցեղերի վրա։ Էացիդները դաշնակցեցին Մակեդոնիայի հզոր թագավորության հետ՝ մասամբ ընդդեմ իլլիրիական արշավանքների ընդհանուր սպառնալիքի [8], իսկ մ.թ.ա. 359 թվականին մոլոսացի արքայադուստր Օլիմպիասը ՝ Էպիրոսի Արիբբասի զարմուհին, ամուսնացավ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II- ի հետ (մ․թ․ա․359 թ. – 336 թ․) Նա հետագայում դառնալու է Ալեքսանդր Մակեդոնացու մայրը: Արիբբասի մահով ԱլեքսանդրՄակեդոնացու քեռին Ալեքսանդր Մոլոսացին գահին գահակալեց Էպիրոսի թագավոր տիտղոսով։ [9]
Մ.թ.ա. 334 թվականին, երբ Ալեքսանդր Մակեդոնացին Ասիայում էր, Ալեքսանդր Մոլոսացին գլխավորում էր հարավային Իտալիայի արշավախումբը՝ ի աջակցություն Մեծ Հունաստանի հունական քաղաքներին՝ ընդդեմ մոտակա իտալական ցեղերի և ձևավորվող Հռոմեական Հանրապետության : Ռազմի դաշտում որոշակի հաջողություններից հետո նա պարտություն կրեց իտալական ցեղերի կոալիցիայի կողմից Ք.ա. 331 թվականին Պանդոսիայի ճակատամարտում։
Ք.ա. 330 թվականին, Ալեքսանդր Մոլոսացու մահից հետո, «Էպիրոս» տերմինը առաջին անգամ հայտնվում է որպես քաղաքական միավոր հին հունական գրառումներում՝ Մոլոսյան դինաստիայի ղեկավարությամբ։ Հաջորդիվ՝ ավարտվեցին երեք հիմնական էպիրոտ ցեղային խմբերի մետաղադրամների հատումները, և թողարկվեց նոր մետաղադրամ՝ «Էպիրոտներ» անուններ։ Ալեքսանդր I-ի մահից հետո Աեակիդես Էպիրացին, ով հաջորդեց նրան, պաշտպանեց Օլիմպիադայի գործը ընդդեմ Կասանդրոսի, բայց գահընկեց արվեց մ.թ.ա. 313 թվականին։
Աեակիդեսի որդի Պյուռոսը գահ է բարձրացել մ.թ.ա. 295 թվականին։ Պյուռոսը, լինելով հմուտ զորավար, որոշեց, որ օգնի Տարենտումի հույներին և մեծ հարձակում սկսեցԻտալիայի թերակղզում և Սիցիլիայում : Իր գերազանց մարտական ունակությունների շնորհիվ էպիրոսի բանակը հաղթեց հռոմեացիներին Հերակլեայի ճակատամարտում (Ք.ա. 280 թ.): Հետագայում Պյուռոսի զորքերը գրեթե հասնում էին Հռոմի արվարձաններին, բայց ստիպված եղան նահանջել՝ խուսափելով անհավասար հակամարտությունից ավելի մեծաթիվ հռոմեական բանակի հետ։ Հաջորդ տարի Պյուռոսը ներխուժեց Ապուլիա (մ.թ.ա. 279), և երկու բանակները հանդիպեցին Ասկուլումի ճակատամարտում, որտեղ էպիրոտները մեծ գնով տարան Պյուռոսյան համանուն հաղթանակը :[10]
Ք.ա. 277 թվականին Պյուռոսը գրավեց Սիցիլիայի Էրիքս քաղաքի Կարթագենյան ամրոցը: Սա դրդեց Կարթագենի կողմից վերահսկվող մնացած քաղաքներին անցնել Պյուռոսին։ Միևնույն ժամանակ նա շատ հաճախ բռնապետական վարքագիծ էր դրսևորում սիցիլիական հույների նկատմամբ և շուտով սիցիլիացիները նրա դեմ դուրս եկան։ Չնայած ճակատամարտում նա հաղթեց կարթագենցիներին, նա ստիպված եղավ լքել Սիցիլիան։ [10]
Պյուռոսի իտալական արշավանքը ավարտվեց Բենևենտումի անորոշ ճակատամարտից հետո (մ.թ.ա. 275թ․): Կորցնելով իր բանակի ճնշող մեծամասնությունը՝ նա որոշեց վերադառնալ Էպիրոս, ինչը հանգեցրեց իր ամբողջ իտալական տարածքների կորստին։ Նրա ծանր հաղթանակների պատճառով « Պյուռոսյան հաղթանակ » տերմինը հաճախ օգտագործվում է հաղթանակի համար, որը կործանարար է հաղթողի համար:[10]
մ․թ․ա․ 233 թվականին սպանվեց Էակիդների թագավորական ընտանիքի վերջին ողջ մնացած անդամը՝ Դեյդամիան։ Նրա մահը բերեց էպիրոտների թագավորական ընտանիքի ոչնչացման, և ստեղծվեց դաշնային հանրապետություն, թեև սակավ տարածքով, քանի որ արևմտյան Ակարնանիան հաստատել էր իր անկախությունը, և էթոլացիները գրավեցին Ամբրակիան, Ամֆիլոխիան և մնացած հողերը Ամբրակյան ծոցից հյուսիս: Հետևաբար, նոր էպիրյան մայրաքաղաքը հաստատվեց Ֆոենիցեում ՝ Քաոնյանների քաղաքական կենտրոնը։ Էակիդների արքայատոհմի արագ անկման պատճառները շատ էին։ Էտոլիայի ճնշումը իր դերն ուներ, և Մակեդոնիայի հետ դաշինքը ժողովրդի կողմից ընդունված չէր. բացի այդ, միգուցե սոցիալական լարվածություն նույնպես կար։ [1] Այնուամենայնիվ, Էպիրոսը մնաց էական տերություն՝ միավորված Էպիրյան լիգայի հովանու ներքո որպես դաշնային պետություն՝ իր խորհրդարանով (կամ սինեդրիոնով ):[1]
Հաջորդող տարիներին Էպիրոսը բախվեց ծավալապաշտական Հռոմեական Հանրապետությանը, որը մի շարք պատերազմներ մղեց Մակեդոնիայի դեմ: Լիգան չեզոք մնաց առաջին երկու Մակեդոնական պատերազմներում, սակայն պառակտվեց Երրորդ Մակեդոնական պատերազմում (մ.թ.ա. 171–168), երբ մոլոսացիները մակեդոնացիների կողմն էին, իսկ քաոնացիներն ու թեսպրոտացիները ՝ Հռոմի կողմը։ Արդյունքը ավերիչ եղավ Էպիրոսի համար. Մոլոսիան հանձնվեց Հռոմին մ.թ.ա 167 թվականին, և նրա 150000 բնակիչները ստրկացան։ [2]
Հնում Էպիրոսը բնակեցվել էր նույն քոչվոր հելլենական ցեղերի կողմից, որոնք բնակեցնում էին Հունաստանի մնացած մասը:[3] Ի տարբերություն այդ ժամանակի մյուս հույների մեծ մասի, որոնք ապրում էին քաղաք-պետություններում կամ քաղաքների շրջակայքում, ինչպիսիք են Աթենքը կամ Սպարտան, էպիրոտներն ապրում էին փոքր գյուղերում, և նրանց ապրելակերպը օտար էր հարավային հույների պոլիսի համար: Նրանց շրջանը գտնվում էր հունական աշխարհի եզրին և շատ քիչ էր խաղաղություն լինում. դարեր շարունակ այն մնաց սահմանամերձ տարածք, որը մարտնչում էր Ադրիատիկ ծովի ափերի և ներքին տարածքի իլլիրիական ժողովուրդների հետ: Այնուամենայնիվ, Էպիրուսը աշխարհագրական հեռավորություն ունենալով՝ շատ մեծ կրոնական դեր ուներ՝ կապված Դոդոնայում սրբավայրի և օրակուլի առկայության հետ, որը համարվում է երկրորդը միայն Դելֆիի առավել հայտնի օրակուլից:[4] Պլուտարքոսը գրում է մի պատմություն, ըստ որի, Մոլոսիայի թագավոր Թարրիպասը առաջինն էր իր արքայատոհմում, ով հայտնի դարձավ նրանով, որ իր քաղաքներում մտցրեց հունական սովորույթներ, կանոններ և ավանդույթներ: Նա հավանաբար պատասխանատու էր մ․թ․ա․370–368 թվականներին Մոլոսիայի պետության հայտնի ամենավաղ հրամանագրերի համար իր թոռան՝ Նեոպտոլեմոս I-ի օրոք։ Էպիրուսի հունական բարբառը չի առաջացել ենթադրյալ դորիացիների կորնթոսյան գաղութներից այլ հյուսիսարևմտյան հունարենի առանձին բարբառ է․ սա ցույց է տալիս, որ այն ոչ մի լեզվից չի փոխառնվել։[5][6]
Հնագույն գրողներ, ինչպիսիք են Հերոդոտոսը,[7] Դիոնիսիոս Հալիկառնասցին,[8] Պավսանիասը [9] ևԷվտրոպիոսը [10] նկարագրում են էպիրոտներին որպես հույներ։ Մյուս կողմից, մ.թ.ա. 5-րդ դարի աթենացի պատմիչ Թուկիդիդեսը նրանց նկարագրում է որպես«բարբարոսներ» իր Պելոպոնեսյան պատերազմի պատմության մեջ [11], ինչպես և Ստրաբոնն իր «Աշխարհագրությունում »։ [12] Սայմոն Հորնբլոուերը մեկնաբանում է Թուկիդիդեսի մեկնաբանությունները իբրև անորոշ, և երբեմն նույնիսկ հակասական։ Այդ մեկնաբանությունները ենթադրում են, որ էպիրոտները ոչ ամբողջովին «բարբարոս» են, ոչ էլ ամբողջովին հույն, այլ վերջիններիս նման: Հատկանշական է, որ Թուկիդիդեսը նմանատիպ հայացքներ ուներ հարևան էթոլացիների և ակառնացիների մասին, թեև շատ են ակնհայտ փաստերը, որ նրանք հույներ էին: «Բարբարոսներ» կարող էին անվանել և՛ ոչ հույներին, և՛ հեռվում ապրող հույներին։ [13] Հին պատմաբաններն ու աշխարհագրագետները չեն հետևել ժամանակակից լեզվաբանների գիտական մեթոդներին, որոնք մանրամասնորեն արձանագրում են իրենց ուսումնասիրած խմբերի խոսքը. նրանց տեղեկատվությունը հիմնված էր, ավելի հազվադեպ՝ անձնական փորձառությունների վրա, և առավելապես՝ նրանց տեղեկատուներից ստացած տեղեկության վրա, որոնք չունեին ոչ բանասիրական կրթություն, ոչ էլ առանձնապես լեզվական իմացություններ։ [6] Հույների տեսակետների վերաբերյալ շատ ավելի վստահելի աղբյուր է սրբազան բանագնացների ցուցակը ( հին հունարեն՝ θεαρόδοκοι </link> ) Էպիդաուրուսում, որը ներառում է էպիրոտներին։ [13] Ցուցակը, որը կազմվել է մ.թ.ա. 360 թվականին, ներառում է մոլոսացիների, կասոպացիների, քաոնացիների և թեսպրոտացիների սրբազան բանագնացներին (յուրաքանչյուր ցեղի կամ ցեղախմբի իշխող ընտանիքի անդամները):[14]
Կրոնական առումով նրանք պաշտում էին նույն աստվածներին, ինչ որ մնացած հույները։ Ոչ հունական աստվածների հետքեր չեն հայտնաբերվել մինչև հելլենիստական դարաշրջանը (հունական աշխարհին արևելյան հավատալիքների ծանոթացումով): Նրանց գերագույն աստվածը Զևսն էր, և Մոլոսների երկրում հայտնաբերված Դոդոնայի Օրակուլը գրավում էր ուխտավորների ամբողջ հունական աշխարհից: էպիրոտնեը ընդգրկված էին համահունական խաղերի և փառատոնների մասնակիցների ցուցակում:[15] Արիստոտելը Դոդոնայի շրջակայքը համարում էր Հին հունաստանի մի մասը և այն շրջանը, որտեղ ծագել են հույները։ [16] Պլուտարքոսը նշում է էպիրոտների մի հետաքրքիր մշակութային տարր՝ կապված հույն հերոս Աքիլլեսի հետ։ Նա իր Պյուռոս թագավորի կենսագրության մեջ նա նշում է, որ Աքիլլեսը «Էպիրոսում աստվածային կարգավիճակ ուներ, իսկ տեղական բարբառով նրան անվանում էին Ասպետոս» ( հոմերոսյան հունարեն նշանակում է «անասելի» կամ «անասելի մեծ»)։ [17][18]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.