Հիմնային անհիդրիդ
From Wikipedia, the free encyclopedia
Հիմնային անհիդրիդ, պարբերական համակարգի I և II խմբի (համապատասխանաբար ալկալիական մետաղներ և հողալկալիական մետաղներ) քիմիական տարրերին համապատասխանող օքսիդներ։ Առաջանում են հիմքերից ջուր պոկելով։ Ստացված հիմնային անհիդրիդին ջուր ավելացնելիս կարելի է ստանալ համապատասխանող հիմքը։
Հիմնային անհիդրիդները չեն հանդիսանում Բրյոնսթեդ-Լոուրիի հիմք, քանի որ չեն ընդունում պրոտոն։ Այնուամենայնիվ, դրանք Լյուիսի հիմք են, քանի որ կիսելու են էլեկտրոնային զույգը որոշ Լյուիսի թթուների հետ, հատկապես թթվային օքսիդների հետ[1]։ Ունեն ալկալիներին բնորոշ հատկություններ, մաշկի վրա ընկնելիս առաջացնում են այրվածքներ։