From Wikipedia, the free encyclopedia
Հիմալիա (հին հունարեն՝ Ἱμαλíα), Յուպիտերի ամենամեծ ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է, որի տրամագիծը գնահատվում է մոտ 205 կմ[5]։ Հայտնաբերվել է 1904 թվականի դեկտեմբերի 3-ին Չարլզ Պերրայնի կողմից Լիկի աստղադիտարանում, և անվանվել է Հիմալիա նիմփայի անունով 1975 թվականին։
Հիմալիա (Յուպիտեր VI) Himalia | |
---|---|
Լուսանկարը կատարված է «Կասինի-Հյուգենս» ԱՄԿ-ի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 3 դեկտեմբեր 1904[1] թ. (Չառլզ Պերրինի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,8[2][3] |
Հեռավորությունը Յուպիտեր | 11 460 000 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 9 782 900 կմ |
Ապոհելին | 13 082 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,16[4] |
Սիդերիկ պարբերություն | 250,56 օր (0,704 տարի)[4] |
Ուղեծրային արագություն | 3,312 կմ/վ |
Թեքվածություն | 27,50° (խավարածրի հարթության նկատմամբ) 29,59° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[4] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 102,8 × 70,7 կմ (աստղերի ծածկում)[5] 85 կմ (Երկրից դիտարկումներ)[3][6] 75 ± 10 × 60 ± 10 կմ («Կասինի» կայանից դիտարկում)[6] |
Մակերևույթի մակերես | ~ 90 800 կմ2 |
Ծավալ | ~2 570 000 կմ3 |
Զանգված | 4,2±0,6×1018 կգ[7] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն)[3] 1,63 գ/սմ3 (85 կմ շառավղի դեպքում)[7][8] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,062 մ/վ² (0,006 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,100 կմ/վ |
Պտույտի պարբերություն | 7,782 ժ[9] |
Ալբեդո | 0,04[3][6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -149oC (124 K) |
Հիմալիան հայտնաբերել է Չառլզ Պերրինը Լիկի աստղադիտարանում 1904 թվականի դեկտեմբերի 3-ին[1]։ Հիմալիան Յուպիտերի փոքր արբանյակներից ամենահեշտ դիտարկվողն է, չնայած այն հանգամանքին, որ Ամալթեան ավելի պայծառ է, նրա մոլորակին մոտ գտնվելը ավելի է դժվարացնում դիտարկումների կատարումը[10][11]։
Արբանյակը անվանվել է Հիմալիա նիմփայի անունով, ով Զևսից ծնել է երեք որդիներ։ Հիմալիայի անունը տրվել է 1975 թվականին[12], մինչ այդ այն անվանվում էր Յուպիտեր VI կամ Յուպիտերի արբանյակ VI, չնայած արբանյակի անվանում տալու անհրաժեշտության մասին խոսվում էր շատ վաղուց, Էլարայի հայտնաբերումից սկսած, Ա. Կրոմելինը 1905 թվականին գրել էր՝
Ցավոք Յուպիտերի արբանյակների համարակալումը այժմ բերում է նույն շփոթությանը ինչպես և Սատուրնի համակարգի արբանյակների մոտ էր, մինչև թվերի փոխարեն անուններ տալը։ Խորհուրդ է տրվում կիրառել նման մոտեցում նաև այստեղ, V համարի նշանակումը ներքին [Ամալթեա] արբանյակի համար դեռևս ընդունելի էր որոշ ժամանակ, քանի որ այն ինքնին առանձին դաս էր ներկայացնում, սակայն այն հիմա ունի զուգընկերներ, և նրա առանձնահատուկ լինելը վերանում է։ Համարների փոխումը անունների միանշանակ ավելի պոետիկ է[13]։ |
Արբանյակը երբեմն անվանվել է Հեստիա 1955-ից 1975 թվականները ընկած ժամանակահատվածում[14]։
Հիմալիան պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 11 500 000 միլիոն կմ հեռավորության վրա, 250,6 օրվա ընթացքում[2][15]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 27,5° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,162 է[2]։
Հիմալիան իր խմբի ամենամեծ արբանյակն է, այս խմբի կազմի մեջ են մտնում ևս հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[16]։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։
Հիմալիան պտտվում է իր առանցքի շուրջ 7 ժամվա 46 րոպե 55,2 վայրկյանի ընթացքում[9]։ Այն երևում է չեզոք (մոխրագույն) գույնի, ինչպես և այդ խմբի մյուս անդամները, գունային ինդեքսը նման է C դասի աստերոիդներին[17]։ «Կասինի» կայանից կատարված հետազոտությունները ցույց են տվել առանց առանձնահատկությունների էլեկտրամագնիսական սպեկտր, որը ունի մի փոքր կլանում 3 մկմ ալիքի երկարության վրա, որը կարող է խոսել ջրի առկայության մասին[18]։
Հիմալիայի «Կասինի» կայանից արված լուսանկարների վրա այն չափազանց փոքր է, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի 150 x 120 կմ չափեր, սակայն Երկրից կատարված դիտարոկւմների արդյունքում Հիմալիան գնահատվում է որպես մեծ, մոտ 170 կմ տրամագծով մարմին[3][6]։ 2018 թվականի մայիսին դիտարկվեց Հիմալիայի կողմից աստղի ծածկումը, ինչը թույլ տվեց բավականին ճշգրիտ չափերի գնահատում[5]։ Դիտարկման արդյունքում արբանյակի չափը գնահատվեց մոտ 205,6 x 141,3 կմ[5]։
2005 թվականին Եմելյանովը գնահատեց Հիմալիայի զանգվածը հիմնվելով արբանյակի 1949 թվականի հուլիսի 15-ի դիտարկումների ընթացքում գրանցված փոխազդեցության վրա Էլարայի հետ, զանգվածը գնահատվեց մետ 4,2±0,6×1018 կգ (GM=0,28±0,04)[7]: ՌՇԼ-ի Արեգակնային համակարգի դինամիկայի վեբ կայքը ցույց է տալիս Հիմալիայի զանգվածը հավասար 6,7×1018 կգ (GM=0,45) 85 կմ շառավղի պայմաններում[3]։
Հիմալիայի խտությունը կախված է նրանից, թէ այն ունի 67 կմ միջին շառավիղ («Կասինիից» կատարված դիտարկումների տվյալներով)[7], թէ նրա շառավիղը մոտ է 85 կմ-ին[3]։
Աղբյուր | Շառավիղ կմ | Խտություն գ/սմ3 | Զանգված կգ |
---|---|---|---|
Եմելյանով | 67 | 3,33 | 4,2×1018 |
Եմելյանով | 85 | 1,63[8] | 4,2×1018 |
ՌՇԼ ԱՀԴ կայք | 85 | 2.6 | 6,7×1018 |
2000 թվականի նոյեմբերին Կասինի կայանը, իր Սատուրն ուղու վրա, լուսանկարեց Հիմալիան մոտ 4,4 միլիոն կմ հեռավորությունից։ Հիմալիան լուսանկարի վրա զբաղեցնում է միայն մի քանի պիքսել, սակայն կարելի է ենթադրել, որ արբանյակը ունի երկարացված մարմին տեսք 150±20 և 120±20 կմ առանցքներով, ինչը շատ մոտ է Երկրից կատարված դիտարկումների արդյունքներին[6]։
2007 թվականի փետրվարին և մարտին Նոր հորիզոններ ավտոմատ միջմոլորակային կայանը ի դեպի Պլուտոն կատարվող թռիչքի ճանապարհին կատարեց Հիմալիայի մի շարք լուսանկարներ, որոնցից ամենամոտ կատարված լուսանկարը կատարվել էր 8 միլիոն կիլոմետրից։ Կրկին Հիմալիան երևում էր ընդամենը մի քանի փիքսել չափերով[19]։
Յուպիտերի փոքր, 4 կմ տրամագծով Դիա արբանյակը 2000 թվականին հայտնաբերումից հետո կորսվել էր[20]։ Առաջ քաշված վարկածներից մեկի համաձայն այն բախվել էր Հիմալիայի հետ, որի արդյունքում ստեղծվել էր թույլ օղակ։ Այս հնարավոր օղակը երևում է Հիմալիայի մոտ ՆԱՍԱ-ի Նոր հորիզոններ տիեզերական կայանի լուսանկարում։ Սա ենթադրում է, որ Յուպիտերը ժամանակ առ ժամանակ որսում և կորցնում է արբանյակներ[21]։ Այնուամենայնիվ Դիան վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[22], ապացուցելով, որ Հիմալիայի օղակի և Դիայի միջև կա կապ, այնուամենայնիվ կա հավանականություն, որ այս օղակի առաջացման մեջ ներգրավված է եղել մեկ այլ արբանյակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.