![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Portrait_of_Herostratos_%2528Rijkmuseum%252C_Amsterdam%2529.jpg/640px-Portrait_of_Herostratos_%2528Rijkmuseum%252C_Amsterdam%2529.jpg&w=640&q=50)
Հերոստրատոս
From Wikipedia, the free encyclopedia
Հերոստրատոս (հին հունարեն՝ Ἡρόστρατος, մ.թ.ա. 4-րդ դար, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա - մ. թ. ա. 356, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա), եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար, մ.թ.ա. 356 թ. այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը)։ Պատմիչ Թիմայոսը, նրան հետևելով՝ նաև Կիկերոնն ու Պլուտարքոսը հայտնում են, որ տաճարն այրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծնվելու գիշերը[1]։ Հոնիական քաղաքների բնակիչները որոշել են մոռացության տալ Հերոստրատոսի անունը, սակայն նրա մասին հիշատակել է հույն պատմիչ և հռետոր Թեոպոմպոսը (մ.թ.ա. 4-րդ դար)։ Հինհռոմեացի գրող Էլիանուսն իր «Կենդանիների բնույթի մասին» երկում Հերոստրատին հիշատակում է աստվածությունների թշնամիների շարքում՝ առաջին աթեիստներ Հիպպոնի և Դիագորոսի անունների կողքին[2]։ Հերոստրատոսի անունն ստացել է բացասական իմաստ. Հերոստրատոս անվանում են փառամոլ մարդկանց։
Հերոստրատոս հին հունարեն՝ Ἡρόστρατος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 4-րդ դար |
Ծննդավայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մ. թ. ա. 356 |
Մահվան վայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մասնագիտություն | անասնապահ |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Miniaturk_009.jpg/640px-Miniaturk_009.jpg)
Ստրաբոնի վկայությամբ՝ Հերոստրատի այրած տաճարի տեղում եփեսոսցիները կառուցել են Արտեմիսին նվիրված մի նոր հրաշալի տաճար[3]։