Իզմիրի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Իզմիրի մարզ (թուրքերեն՝ İzmir ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Իզմիրի մարզ թուրքերեն՝ İzmir ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Եգեյան տարածաշրջան և Իզմիրի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 31 շրջան |
Վարչկենտրոն | Իզմիր |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 4,320,519 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 11,973 |
Հիմնադրված է | սեպտեմբերի 11, 1922[1] թ. |
Սահմանակցում է | Այդընի մարզ, Բալըքեսիրի մարզ և Մանիսայի մարզ |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-35 |
Հեռախոսային կոդ | +90 232 |
Փոստային ինդեքսներ | 35000–35999 |
Ավտոմոբիլային կոդ | 35 |
izmir.gov.tr | |
Աշխարհագրություն
Իզմիրի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բալըքեսիր (հյուսիս), Մանիսա (արևելք), Այդըն (հարավ)։ Արևմուտքում Եգեյան ծովն է։ Տարածքում են Փոքր Մենդերես, Քոջաչայ, Բաքըրչայ գետերը։
Պատմություն
Իզմիրի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի ընթացքում՝ լիդիացիների կողմից։ Մինչ այդ այստեղ բնակություն են հաստատել հին հույները, հիմնել Հոնիա քաղաք-պետությունը, Եփեսոսը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ շարունակվել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը՝ ընդհուպ մինչև 14-րդ դար։ Հելլենիզմի շրջանում հիմնվել են Զմյուռնիա (Իզմիր), Պերգամոն (Բերգամա) և այլ քաղաքները։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը երբեմն ենթարկվել է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանությանը։ Այնուհետև այստեղ հաստատվել է Օսմանյան պետության գերիշխանությունը. տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Այդընի վիլայեթի կազմ։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Իզմիրում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Իզմիրը։
Վարչական բաժանում
Մարզի տարածքը 11,973 կմ² է, բաժանվում է 31 շրջանների։ Դրանք են՝
- Իզմիր, թուրքերեն՝ İzmir
- Ալիաղա, թուրքերեն՝ Aliağa
- Բալչովա, թուրքերեն՝ Balçova
- Բայընդըր, թուրքերեն՝ Bayındır
- Բայրաքլը, թուրքերեն՝ Bayraklı
- Բեյդաղ, թուրքերեն՝ Beydağ
- Բերգամա, թուրքերեն՝ Bergama
- Բորնովա, թուրքերեն՝ Bornova
- Բուջա, թուրքերեն՝ Buca
- Գազիեմիր, թուրքերեն՝ Gaziemir
- Գյուզելբահչե, թուրքերեն՝ Güzelbahçe
- Դիքիլի, թուրքերեն՝ Dikili
- Թիրե, թուրքերեն՝ Tire, Turkey
- Թորբալը, թուրքերեն՝ Torbalı
- Մենեմեն, թուրքերեն՝ Menemen
- Մենդերես, թուրքերեն՝ Menderes
- Նարլըդերե, թուրքերեն՝ Narlıdere
- Չեշմե, թուրքերեն՝ Çeşme
- Չիղլի, թուրքերեն՝ Çiğli
- Սելջուք, թուրքերեն՝ Selçuk
- Սեֆերիհիսար, թուրքերեն՝ Seferihisar
- Ուռլա, թուրքերեն՝ Urla
- Քարաբաղլար, թուրքերեն՝ Karabağlar
- Քարաբուրուն, թուրքերեն՝ Karaburun
- Քարշըյաքա, թուրքերեն՝ Karşıyaka
- Քեմալփաշա, թուրքերեն՝ Kemalpaşa
- Քընըք, թուրքերեն՝ Kınık
- Քիրազ, թուրքերեն՝ Kiraz
- Քոնաք, թուրքերեն՝ Konak
- Օդեմիշ, թուրքերեն՝ Ödemiş
- Ֆոչա, թուրքերեն՝ Foça
Բնակչությունը հասել է 4,320,519 մարդու (2018 թվականի տվյալներով)[2]։ Կենտրոնը Իզմիր քաղաքն է։ Այստեղ գործում են մի քանի համալսարաններ՝ Էգե (1955), Դոքուզ Էյլուլ (1982), Տեխնոլոգիական (1992), Տնտեսագիտության (2001), Յաշար (2001), Քաթիփ Չելեբի (2010), Բաքըրչայ (2016), Դեմոկրատական (2016)։
Տնտեսություն
Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են զբոսաշրջությունը, կապի ու տրանսպորտի վրա հիմնված առևտուրը։ Որոշակի տոկոս է ապահովում նաև մեքենաշինությունը. Իզմիր քաղաքում գտնվում է BMC Sanayi ve Ticaret A.Ş. ընկերությունը, որն արտադրում է ավտոբուսներ և բեռնատար մեքենաներ։ Օդային դարպասը Իզմիրի օդանավակայանն է. 2018 թվականին այն սպասարկել է մոտ 13 միլիոն ուղևոր։ Երկաթուղով և ավտոխճուղով կապված է հարևան և հեռավոր մարզերի հետ։
Պատկերասրահ
- Աթենասի տաճարի մնացորդները Պերգամոնում
- Ամֆիթատրոն Եփեսոսում
- Սյունաշար Զմյուռնիայում
- Բելևի պանթեոնի ավերակներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.