Հերման Պաուլ
From Wikipedia, the free encyclopedia
Հերման Օտտո Թեոդոր Պաուլ (գերմ.՝ Hermann Otto Theodor Paul, օգոստոսի 7, 1846(1846-08-07)[1][2][3], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - դեկտեմբերի 29, 1921(1921-12-29)[4][1][2][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի լեզվաբան-գերմանագետ։ Դասախոսել է Ֆրայբուրգի (1874 թվականից) և Մյունխենի (1893-1916 թթ.) համալսարաններում։
Հերման Պաուլ Otto Paul | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1846(1846-08-07)[1][2][3] Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1921(1921-12-29)[4][1][2][…] (75 տարեկան) Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան և HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Հայտնի աշակերտներ | Arthur Kutscher? |
Պարգևներ | |
![]() |
Երիտքերականների դպրոցի տեսաբաններից այդ դպրոցի հիմնական դրույթներն է ձևակերպել «Լեզվի պատմության հիմունքներ» (1880 թ.) գրքում։
Գրել է գերմանական լեզուների պատմությանը վերաբերող աշխատություններ, «Գերմաներենի բառարան» (1897 թ., 7 հրատարակություն, 1960 թ.) և «Գերմաներենի քերականություն» (հ․ 1-5, 1916 թ.-20, 5 հրատարակություն, 1958 թ.)։
Վ․ Բրաունի հետ հիմնել և խմբագրել է «Բայտրեգե ցուր գեշիխտե դեր դոյչեն շպրախե ունդ լիտերատուր» («Beitrage zur Geschichte der deutschen Sprache und Literatur», 1874 թ.) հանդեսը։ Պաուլիի խմբագրությամբ և մասնակցությամբ հրատարակվել է «Գերմանական բանասիրության հիմունքները» (հ․ 1-3, 1891 - 1893 թթ., 1911 թվականից՝ նույնանուն մենագրությունների շարք) կոլեկտիվ աշխատությունը, որը գերմաներեն բանասիրությանն ու հնագիտությանը վերաբերող հարուստ նյութ է պարունակում։