Հերբերտ Մալին
From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Ուիլյամ Մալին (անգլ.՝ Herbert William Mullin, ապրիլի 18, 1947(1947-04-18), Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 18, 2022(2022-08-18)[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որը 1972 թվականի հոկտեմբերից մինչև 1973 թվականի փետրվարը Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում կատարել է 13 սպանություն։ Ձերբակալությունից հետո Մալինը հայտարարել է, որ սպանությունները միջոց էր խոշոր երկրաշարժը կանխելու՝ կապված Սան Անդրեասի ջարդոտման հետ, ինչի մասին նա զգուշացում է ստացել կողմնակի ուժերից՝ չպարզված ծագման ձայների օգնությամբ[2]։ Հերբերտ Մալինը մեղսունակ Է ճանաչվել, մեղավոր է ճանաչվել սպանություններ կատարելու մեջ և 1973 թվականին որպես պատիժ ցմահ ազատազրկում է ստացել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքով։ Քանի որ նա հանցագործության կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, վեճերն այն մասին, թե արդյոք նա ենթակա էր քրեական պատասխանատվության, թե ոչ, մի քանի տասնամյակ են ընթացել[3]։
Հերբերտ Մալին | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1947(1947-04-18) |
Ծննդավայր | Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 18, 2022(2022-08-18)[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սպանություն |