Սերիական մարդասպան
From Wikipedia, the free encyclopedia
Սերիական մարդասպան, մարդ, որը մեկ ամսից ավել տարանջատված ժամանակահատվածում կատարել է մի քանի քրեական սպանություններ («Սառեցման ժամանակաշրջան»)[1][2]։ Զոհերի հստակ քանակը, որը կհանդիսանա ամենափոքրը, տարբեր է։ Որոշների կարծիքով՝ հանցագործին սերիական որակավորելու համար նա պետք է կատարած լինի առնվազն երեք մարդասպանություն[3][4]։ Միևնույն ժամանակ, օրինակ ՀԴԲ-ն ուշադրություն չի դարձնում «Երեք և ավելի» չափանիշներին և որոշում է սերիականությունը ըստ «Երկու կամ ավել մարդասպանությունների, կատարված որպես առանձին դեպքեր, հաճախ, բայց ոչ միշտ կատարված միայնակ-չարամիտների կողմից» կամ, ներառյալ էության բնութագրերը, ամենաքիչը երկու մարդասպանություն[2][5]։
Սերիական մարդասպանների համար որպես մոտիվացիա ծառայում է իր շեղված ցանկությունները բավարարելու պաթոլոգիական ձգտումը[1][2]։ Շատ սերիական մարդասպաններ իրենց զոհերի հետ ունեն սեռական կապեր[6], բայց ՀԴԲ-ն նշում է, որ նոր սերիական մարդասպանի ի հայտ գալու պատճառ կարող են հանդիսանալ՝ զայրույթը, հոգեշարժային արթնացումը, ֆինանսական շահույթը կամ ուշադրության պակասը[5]։ Մարդասպանությունները կարող են լինել ինքնակամ կամպատրաստված, ինչպես նաև զոհերը կարող են ունենալ ընդհանրություններ՝ ռասա, սեռ, տարիք և այլն[7]։
Սերիական մարդապպանները նույնը չեն, քանի որ վերջինս կատարում է իր հանցագործությունները կարճ ժամանակահատվածում՝ երկու կամ ավելի վայրերում, առանց որևէ ընդմիջման։ Սակայն անընդհատ շարունակական մարդասպանությունների դեպքերը շաբաթների և ամիսների («Սառեցման ժամանակաշրջան») կամ «նորմալ կյանքի վերադառնալու» ընթացքում որոշ մասնագետների հնարավորություն տվեցին «սերիական-մասսայական մարդասպանին» խառը բազմակողմանի կարծիքներ տալու համար[8]։