From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Մոն (նորվ.՝ Henrik Mohn, մայիսի 15, 1835[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[4] - սեպտեմբերի 12, 1916[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[4]), նորվեգացի օդերևութաբան և աստղագետ, օդերևութաբանության՝ որպես ճշգրիտ գիտության հիմնադիր։ 1861 թվականից եղել է Նորվեգիայի գիտության և գրականության ակադեմիայի ակադեմիկոս (Det Norske Videnskaps-Akademi) (1896-1914 թվականներին փոխ առ փոխ զբաղեցրել է նախագահի և փոխնախագահի պաշտոնները), Ֆրեդերիկ արքայի համալսարանի պրոֆեսոր։ 1866 թվականին հիմնադրել և մինչև 1913 թվականը ղեկավարել է Նորվեգիայի օդերևութաբանության ինստիտուտը (Meteorologisk institutt)[5]: 1873-1910 թվականներին հանդիսացել է Միջազգային օդերևութաբանության կազմակերպության խորհրդի անդամ։
Հենրիկ Մոն նորվ.՝ Henrik Mohn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1835 |
Ծննդավայր | Բերգեն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1916 |
Մահվան վայր | Օսլո |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան և Բերգենի տաճարային դպրոց |
Մասնագիտություն | աստղագետ, գրող, օդերևութաբան, համալսարանի դասախոս և աշխարհագրագետ |
Գործունեություն | օդերևութաբան, աստղագետ |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան և Norwegian Meteorological Institute? |
Ամուսին | 1) Լուիզա Նիկոլինա Րիկ (1863-1866), 2) Ջուլիա Բիրգիտ Դիբլի (1871-1916) |
Ծնողներ | Ալբերտ Հենրիկ Մոն (1811-1894), Իդա Նեյման (1814-1864) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա |
Henrik Mohn Վիքիպահեստում |
Հենրիկ Մոնը մայրական կողմից համարվում է եպիսկոպոս Յակոբ Նեյմանի թոռը։ Ծագումը նրա համար ապահովել է եկեղեցական կարիերա։ 1852 թվականին ավարտել է Բերգենի եկեղեցական դպրոցը, որից հետո ընդունվել է Օսլոյի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ։ Մոնը հետաքրքրվում էր ֆիզիկայով, արդյունքում սկսեց հաճախել բնագիտական բաժնի դասընթացներին։ 1858 թվականին համալսարանն ավարտեց միանգամից երկու մասնագիտացմամբ` աստղագիտություն և միներալոգիա։
1860 թվականին ընդունվել է որպես աստղագետ-հետազոտող այն բանից հետո, երբ հրատարակեց գիսաստղերի ուղեծրի մասին աշխատանք[6]։ 1861 թվականին Մոնը գլխավորել է համալսարանական աստղադիտարանը, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել օդերևութաբանությամբ։ Միաժամանակ 1859-1863 թվականներին եղել է «Polyteknisk Tidsskrift» ամսագրի գլխավոր խմբագիրը, որտեղ էլ հրատարակել է իր առաջին աշխատանքները։ 1866 թվականին հիմնադրել և ղեկավարել է Նորվեգական օդերևութաբանական ինստիտուտը, և նույն տարում արժանացել պրոֆեսորի կոչման[7]։ 1872 թվականին նրա «Om Vind og Veir. Meteorologiens Hovedresultater» մենագրությունը հրատարակվել է յոթ լեզուներով։
1876-1878 թվականներին մասնակցել է Հյուսիսային ծովի ուսումնասիրությանն ուղղված արշավին։ Այդ ժամանակահատվածում զբաղվել է նաև սիրողական գեղանկարչությամբ։ Նրա նկարած Յան-Մայեն կղզու նկարը 1957 թվականին տպագրվել է Նորվեգիայի փոստային դրոշմանիշների վրա։
Մոնի գլխավոր աշխատանքը` «Études sur les mouvements de l’atmosphère»-ը, գրել է մաթեմատիկոս Կատո Գուլդբերգի համահեղինակությամբ։ Նրանք առաջին անգամ մթնոլորտի շարժումն ուսումնասիրելու նպատակով օգտագործեցին հիդրոդինամիկայի և ջերմադինամիկայի նվաճումները։
1884 թվականի նոյեմբերի 30-ին «Morgenbladet» թերթում Մոնը հրատարակել է հոդված Գրենլանդիայի հարավ-արևմուտքում հայտնաբերած մի քանի գտածոների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են «Ժաննետի» անձնակազմին։ Մոնը նշել է, որ այդ իրերը բերվել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից դրեյֆող սառցաբեկորի միջոցով։ Այդ հոդվածը կարդացել է 23-ամյա Ֆրիտյոֆ Նանսենը, և այն նրա համար խթան է հանդիսացել իրականացնելու իր էքսպեդիցիոն ծրագիրը[8]։
Մոնի վերջին մեծ աշխատանքը եղել է «Կլիմայական քարտեզը» («ռուս.՝ Климатический атлас»), որը հրատարակվել է 1916 թվականին։
Ի պատիվ Մոնի` Ֆրիտյոֆ Նանսենն անվանել է կղզեխումբ Թայմիրից 30 կմ հեռու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.