Հենրիխ Յագոդա
From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Գրիգորևիչ Յագոդա (ռուս.՝ Генрих Григорьевич Ягода, ծնված որպես՝ Ենոխ Գերշևիչ Իեգուդա[1], նոյեմբերի 7 (19), 1891, Ռիբինսկ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1938(1938-03-15)[2][3] կամ մայիսի 15, 1938(1938-05-15)[4], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բոլշևիկյան հեղափոխական գործիչ, ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների գլխավոր ղեկավարներից մեկը, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ (1934-1936)։
Հենրիխ Յագոդա Генрих Ягода | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 10, 1934 - սեպտեմբերի 26, 1936 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մենժինսկի | ||
Հաջորդող | Նիկոլայ Եժով | ||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (1917–1937) | ||
Կրթություն՝ | Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան | ||
Մասնագիտություն՝ | Ինժեներ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1891 նոյեմբերի 7 | ||
Ծննդավայր | Ռիբինսկ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | մարտի 15, 1938(1938-03-15) (տարիքը 46) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կոմունարկայի կրակահրապարակ | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ամուսին | Իդա Ավերբախ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1919-1920 թվականներին եղել է Արտաքին առևտրի ժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ, գրեթե նույն ժամանակահատվածում՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (Չեկա) հատուկ բաժնի գործերի կառավարիչ։ 1934 թվականին, երբ կազմավորվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ), Իոսիֆ Ստալինի հրամանով նշանակվել է ներքին գործերի ժողկոմ[5]։
Յագոդայի անմիջական վերահսկողությամբ իրականացվել է Ստալինի ներկուսակցական հակառակորդների (ինչպիսիք Լև Կամենևն ու Գրիգորի Զինովևն էին) ձերբակալումները, դատավարությունները և մահապատիժը, 1930-ականների խորհրդային զանգվածային բռնաճնշումները։ Ղեկավարել է Սպիտակ ծով-Բալթյանի (Բելոմորկանալ) և Մոսկվա-Վոլգա ջրանցքների, «Դինամո» մարզաստադիոնի[5] շինարարությունները, որոնց ժամանակ օգտագործվում էր ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարներում բռնադատվածների աշխատուժը՝ միայն այդ ժամանակահատվածում դառնալով 12000-ից 25000 կալանավորի մահվան պատճառ։
1936 թվականին հեռացվել է Ներքին գործերի ժողկոմի պաշտոնից, ապա նշանակվել կապի մինիստր։ 1937 թվականին հեռացվել է պաշտոնից, այնուհետև կոմկուսի շարքերից և ի վերջո ձերբակալվել[5]։ Մեղադրվել է վնասարարության, լրտեսության, տրոցկիզմի և դավադրության հանցագործությունների մեջ։ Յագոդան ընդունել է իրեն ներկայացված բոլոր մեղքերը, բացի լրտեսությունից։ Գնդակահարվել է 1938 թվականի մարտի 15-ին։