From Wikipedia, the free encyclopedia
Հեյդեն Քրիստենսեն (անգլ.՝ Hayden Christensen, ապրիլի 19, 1981[2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Տելեպորտ», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը» և «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմերից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեյդեն Քրիստենսեն անգլ.՝ Hayden Christensen | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 187 սմ | ||||
Ծնվել է | ապրիլի 19, 1981 (43 տարեկան) | ||||
Ծննդավայր | Վանկուվեր, Կանադա | ||||
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Thornhill Secondary School?, Unionville High School? և Baythorn Public School?[1] | ||||
Քաղաքացիություն | Կանադա | ||||
Ազգություն | Կանադա | ||||
Մասնագիտություն | Դերասան | ||||
Ակտիվ շրջան | 1989–այժմ | ||||
Ժանրեր | Դրամա, Մարտական, Արկածային | ||||
Ընտրանի | "Տելեպորտ", "Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը", "Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը" | ||||
Համատեղ ապրող(ներ) | Ռեյչել Բիլսոն | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Հեյդեն Քրիստենսենը ծնվել է 1981 թվականի ապրիլի 19-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ կանադացի ծրագրավորող Դեյվիդ Քրիստենսենի և ամերիկացի զեկուցող, իտալա-շվեդական ծագման Էլի Նելսոնի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Տորոնտոյում, որտեղի դպրոցներից մեկում էլ սովորել է։ Հեյդենի հայրը դեմ էր նրա դերասանական կարիերային, բայց, չլսելով հոր համառ հորդորները, նա որոշում է իր ապագան կապել այդ մասնագիտության հետ։ Առաջին փորձը Քրիստենսենը ձեռք է բերել ութ տարեկանում՝ մասնակցելով հարբուխի դեմ օշարակի գովազդային հոլովակում, իսկ տասներկու տարեկանում առաջին անգամ դեր է ստացել սերիալում։ Սկսնակ դերասանի հեռուստատեսային կարիերան հաջող է ընթանում, 1993 թվականից մինչև 2000 թվականները Քրիստենսենը նկարահանվում է մի շարք հայտնի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ Բացի հեռուստատեսությունում աշխատելուց՝ Քրիստենսենը սկսում է հայտնվել մեծ էկրանին։ Մի քանի կադրերում էպիզոդային դերեր ստանձնելուց հետո, որոնցից ամենահայտնին Սոֆի Կոպոլի «Կույսեր-ինքնասպաններ» ֆիլմն էր, նա հրավեր է ստանում նկարահանվելու «Կյանքն ինչպես տուն» ընտանեկան դրամայում։ Քրիստենսենն այդ ֆիլմում ներկայանում է դժվար բնավորություն ունեցող դեռահասի կերպարով, ով փորձում է հարաբերությունները կարգավորել հոր հետ։
«Կյանքն ինչպես տուն» ֆիլմի դերը Քրիստենսենին բերեց ԱՄՆ Ազգային կինոգետների խորհրդի պարգև և «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես հետին պլանի լավագույն դերասան։ Եվ այս ամենը այն ժամանակ, երբ «Աստղային պատերազմներ»-ի համար բազմիցս ստացել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ հետին պլանի ամենավատ դերի համար։ Նույն մրցանակը կիսել է նաև Ջեսիկա Ալբայի հետ՝ «Անզգայացում» ֆիլմում էկրանային վատագույն զույգ անվանակարգում։ 2001 թվականին ստացել է Young Hollywood Awards / Երիտասարդ Հոլիվուդ մրցանակը։ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմում, չնայած արդեն ստացած հակամրցանակի, ստանում է Սատուրն մրցանակը՝ լավագույն կինոդերասան անվանակարգում, իսկ «Աստղային պատերազմներ. Կլոնների հարձակում» ֆիլմի համար նորից ստացել է նույն մրցանակը՝ որպես 2003 թվականի լավագույն դերասան։ 2002 թվականին «Շոպար» ընկերության կողմից ստացել է լավագույն երիտասարդ դերասանի մրցանակ։ «Shattered Glass» ֆիլմը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինոգետների կողմից շատ լավ ընդունվեց, բայց անհայտ պատճառներով չմասնակցեց «Օսկար»-ի որևէ անվանակարգի մրցանակաբաշխության։
2007 թվականին՝ «Տելեպորտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասանուհի Ռեյչել Բիլսոնի հետ, հետագայում օրինականացնելով հարաբերությունները։ 2014 թվականի մայիսի 21-ին պարզ դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ծնվեց Հեյդենի և Ռեյչելի աղջիկը, ում նրանք անվանեցին Բրայեր Ռոուզ Քրիստենսեն։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1989 – 1996 | Հավերժ ասպետը | Forever Knight | Անդրե | Սերիալ, Սարսափ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Կլեյ Բորիս Ալեն Կրոկեր Ջոն Կասար | Ջերենտ Վին Դեյվիս, Կատրին Դիշեր, Նայջել Բեննետ, Ջոն Կապելոս, Դեբորա Դուչենե |
1993 – 1994 | Ընտանեկան կրքեր | Family Passions | Սկիպ ՄակԴիր | Սերիալ | Յորն Ուինտեր | Էնդրյու Ջեքսոն, Տիմ Բերդ, Կին Շրայներ, Դուգլաս Միլեր |
1994 | Խելագարության երախում | In the Mouth of Madness | Paper Boy | Սարսափ, Թրիլեր, Դետեկտիվ | Ջոն Կարպենտեր | Սեմ Նիլ, Ջուլի Կարմեն, Յուրգեն Պրոխնով, Դևիդ Ուորներ, Ջոն Գլովեր |
1995 | Միա Ֆեռոուի պատմությունը | Love and Betrayal: The Mia Farrow Story | Ֆլետչեր | Դրամա, Կենսագրական | Կարեն Արթուր | Պետսի Քենզիտ, Դեննիս Բուցիկարիս, Ռիչարդ Մուենզ, Ռոբերտ ԼյուՊոն, Ջինա Ուիլկինսոն |
1995 | Ջունգլիների օրենքը | Street Law | երիտասարդ Ջոն Ռայան | Մարտական, Դրամա | Դեմիան Լի | Ջեֆ Ուինկոտ, Պակո Քրիստիան Պրիետո, Քրիստինա Կոքս, Ռիչարդ Յերվուդ, Մայքլ Կոուպմեն |
1995 | Հերիսոն Բերժերոն | Harrison Bergeron | Էրիկ | Ֆանտաստիկ | Բրյուս Փիթման | Շոն Էսթին, Միրանդա դե Պենսեր, Յուջին Լևի, Հոուի Մենդել, Անդրեա Մարտին |
1995 – 1998 | Բշտիկներ | Goosebumps | Զեյն | Սերիալ, Սարսափ, Ֆենտեզի, Թրիլեր, Ընտանեկան | Ռոն Օլիվեր Ուիլյամ Ֆրյուիտ Տիմոտի Բոնդ | Ռ.Լ. Ստայն, Կետրին Շորտ, Կոուդի Ջոնս, Սկոթ Վիկվեա, Hamille Rustia |
1995 | Մեծ սեր չի լինում | No Greater Love | Թեդի Ուինֆելդ | Դրամա, Մելոդրամա | Ռիչարդ Տ. Հեֆրոն | Կելի Ռազերֆորդ, Քրիս Սարանդոն, Նիկոլաս Կեմպբել, Դենիել Հյու Կելի, Մայքլ Լենդիս |
1997 – 2001 | Իրական երեխաներ, իրական արկածներ | Real Kids, Real Adventures | Էլի Գուդներ | Սերիալ, Դրամա, Ընտանեկան | Միտչել Նես Ռոզամունդ Օուեն Ռիկ Ֆեսթեր | Դենիել Մագդեր, Գենրի Կորոնեն, Մելիսա Մակինտայր, Michelle Melanson, Բիլի Տերնբուլ |
1998 | Հարված | Strike! | Տինկայի հետ ժամադրվածը | Կատակերգություն | Սարա Կերնոկան | Կիրսթեն Դանսթ, Գաբի Հոֆման, Լին Ռեդգրեյվ, Ռեյչել Լի Կուկ, Թոմ Գայրի |
1998 – 2001 | Հայտնի Ջեթ Ջեքսոնը | The Famous Jett Jackson | Սթիվեն | Սերիալ, Մարտական, Դրամա, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Շոն Լևի Գոռդոն Լանժևեն Ստեյսի Ստյուարտ Կերտիս | Լի Թոմպսոն Յանգ, Ռայան Սոմերս Բաում, Գորդոն Գրին, Մոնտրոուզ Հագինս, Կերի Դաֆ |
1999 | Ազատ անկում | Free Fall | Պատրիկ Բրինան | Մարտական, Դրամա | Մարիո Ացցոպարդի | Հաննես Յանիկե, Ժակլին Սմիթ, Բրյուս Բոքսլայտներ, Սքոթ Վենտուորֆ |
1999 – 2000 | Դու վախենո՞ւմ ես մթությունից | Are You Afraid of the Dark? | Կիրկ | Սերիալ, Սարսափ, Ֆենտեզի, Դրամա, Ընտանեկան | Ջիմ Դոնովան Շոն Դվայեր Ռոն Օլիվեր | Դենիել ԴեՍանտո, Կարիմ Բլեկուել, Էլիշա Կատբերտ, Դևիդ Դևյո, Վանեսա Լենգիզ |
1999 | Կույս ինքնասպանները | The Virgin Suicides | Ջո Հիլլ Քոնլի | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Սոֆիա Կոփոլա | Կիրստեն Դանստ, Ջոշ Հարտնեթ, Ջեյմս Վուդս, Քեթլին Թերներ, Մայքլ Պարե |
2000 | Գետնի վերևում | Higher Ground | Սքոթ Բերինջեր | Սերիալ, Դրամա, Ընտանեկան | Ալան Սիմոնդս Փիթեր ԴեԼուիս Մեթյու Հատինգս | Ջո Լանդո, Ա.Ջ. Կուկ, Կենդիս ՄակԿլյուր, Հորխե Վարգաս |
2000 | Յասամանագույն մառախուղի թակարդում | Trapped in a Purple Haze | Օրին Կրիեգ | Դրամա, Քրեական, Սպորտային | Էրիկ Լանյովիլ | Ջոնաթան Ջեքսոն, ՋոԲետ Ուիլյամս, Կարլի Պոուպ, Ռոբին Դանն, Էմի Ստյուարտ |
2001 | Կյանքն ինչպես տուն | Life as a House | Սեմ Մոնրո | Դրամա, Մելոդրամա | Իրվին Ուինկլեր | Քևին Կլայն, Քրիստին Սքոթ Թոմաս, Ջենա Մելոուն, Մերի Ստինբերգեն |
2002 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II: Կլոնների հարձակումը | Star Wars: Episode II - Attack of the Clones | Էնաքին Սքայուոքեր | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Յուեն ՄակԳրեգոր, Նատալի Պորտման, Քրիստոֆեր Լի, Սեմյուել Լ. Ջեքսոն |
2003 | Սթիվեն Գլասի աֆերան | Shattered Glass | Սթիվեն Գլաս | Դրամա, Պատմական | Բիլի Ռեյ | Փիթեր Սարսգաարդ, Կլոե Սևինի, Ռոզարիո Դոուսոն, Մելանի Լինսկի |
2005 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III: Սիթհերի վրեժը | Star Wars: Episode III - Revenge of the Sith | Էնաքին Սքայուոքեր | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Յուեն ՄակԳրեգոր, Նատալի Պորտման, Յեն ՄակԴայարմիդ, Սեմյուել Լ. Ջեքսոն |
2006 | Գործարանի աղջիկը | Factory Girl | երաժիշտ | Դրամա, Կենսագրական | Ջորջ Հիկենլուպեր | Սիեննա Միլեր, Գայ Պիրս, Ջիմի Ֆելոն, Ջեք Հյուստոն |
2007 | Նարկոզ | Awake | Քլեյ Բերեսֆորդ | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Քրեական | Ջոբի Հարոլդ | Ջեսիկա Ալբա, Թերենս Հովարդ, Լենա Ուլին, Քրիստոֆեր ՄակԴոնալդ |
2007 | Կույսերի տարածքը | Virgin Territory | Լորենցո | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային | Դևիդ Լիլենդ | Միշա Բարտոն, Թիմ Ռոտ, Ռայան Կարտրայտ, Ռոզալինդ Հալսթեդ |
2008 | Տելեպորտ | Jumper | Դեյվիդ Ռայս | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային | Դագ Լայման | Ջեյմի Բել, Ռեյչել Բիլսոն, Դայան Լեյն, Սեմյուել Լ. Ջեքսոն |
2009 | Նյու Յորք, ես սիրում եմ քեզ | New York, I Love You | Բեն (էպիզոդիկ) | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ֆատիխ Ակին Իվան Աթալ Ռենդոլ Բոլսմեյեր | Բրեդլի Կուպեր, Ջասթին Բարտա, Էնդի Գարսիա, Ռեյչել Բիլսոն |
2010 | Քվանտային որոնումներ։ Տիեզերական ոդիսական | Quantum Quest: A Cassini Space Odyssey | Ջամմեր (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Արկածային | Գարի «Դոկ» Կլուր Դեն Ստ. Պեր | Քրիս Պայն, Ամանդա Փիթ, Սեմյուել Լ. Ջեքսոն, Ջեյմս Էրլ Ջոնս |
2010 | Ելուզակ տղաները | Takers | Էյ Ջեյ | Մարտական, Քրեական | Ջոն Լյուսենխոպ | Պոլ Ուոքեր, Մեթ Դիլոն, Զոի Սալդանա, Մարիանն Ժան-Բապտիստ |
2010 | 7-րդ փողոցի անհետացումը | Vanishing on 7th Street | Լյուկ | Սարսափ, Թրիլեր, Դետեկտիվ | Բրեդ Անդերսոն | Ջոն Լեգուիզամո, Տենդի Նյուտոն, Ջեյկոբ Լատիմոր, Տեյլոր Գրուտիուս |
2012 | Battlecreek | Հենրի | Դրամա | Էլիսոն Իսթվուդ | ||
2014 | Վտարանդին | Outcast | Մարտական | Նիկ Պաուել | Նիկոլաս Քեյջ | |
2015 | Գողություն ամերիկյան ձևով | American Heist | Ջեյմս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Սարիկ Անդրեասյան | Էդրիան Բրոուդի, Ջորդանա Բրյուստեր, Էյկոն, Տորի Կիթլզ |
Անվճար փողեր | Money for Nothing | Ջոշ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Դետեկտիվ, Արկածային | Դոմինիկ Դերյուդեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.