Էլիսոն Իսթվուդ

ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia

Էլիսոն Իսթվուդ

Էլիսոն Իսթվուդ (անգլ.՝ Alison Eastwood,մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3], Քարմել բայ Սի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, երգչուհի, մոդել և ֆոտոմոդել։

Արագ փաստեր Էլիսոն Իսթվուդ, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Իսթվուդ Էլիսոնը ծնվել է 1972 թվականի մայիս 22-ին Քարմել բայ Սիում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) նշանակված ժամկետից 15 օր շուտ[4] դերասաններ Քլինթ Իսթվուդի և Մեգի Ջոնսոնի ընտանիքում, որոնք ամուսնացած են եղել 1953-1984 թվականները։ Էլիսոնը ունի երաժիշտ մեծ եղբայր՝ Կայլ Իստվուդ, ինչպես նաև 6 խորթ եղբայրներ և քույրեր նույն հորից և այլ կանանցից, ներառյալ Քիմբեր Լին Թորիս, Սքոթ Իսթվուդ, Քեթրին Ռիվս, Ֆրանչեսկա Իսթվուդ, Մորգան Կոլետ Իսթվուդ[5]։

Էլիսոնը ավարտել է Santa Catalina School և Stevenson School դպրոցները։ 1990 թվականին Իսթվուդը եկել է Սանտա-Բարբարա University of California-ում դերասանական վարպետություն սովորելու[6]։

1991 թվականին նա ձերբակալվել է հարբած վիճակում վարելու համար և ստացել է 3 տարվա պայմանական պատիժ[7]։

Կարիերա

Էլիսոնը առաջնաելույթ է ունեցել 1980 թվականին «Բրոնկո Բիլի» ֆիլմում՝ խաղալով մանկատանը գտնվող երեխաի դեր։

2005 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Մի ասա» ֆիլմում, որում նա նույնպես ծխաղացել է Ռաֆայելի դերը[6][8]։

2007 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Rails & Ties» ֆիլմում։

Էլիսոնը նաև երգչուհի, մոդել[9] և ֆոտոմոդել է։

Անձնական կյանք

1990-2000 թվականներին Էլիսոնը ամուսնացած է եղել դերասան Կիրկ Ֆոկսի հետ։

2013 թվականի մարտի 15-ին Էլիսոնը երկրորդ անգամ ամուսնացել է քանդակագործ Ստեյսի Պոյտրեսի հետ, որի հետ նա հանդիպել է ամուսնությունից 3 տարի առաջ։

Ֆիլմագրություն

Դերասանուհի

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1980 ֆ Բրոնկո Բիլի Bronco Billy մանկատան երեխա
1997 ֆ Բացարձակ իշխանություն Absolute Power հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի
1997 ֆ Կեսգիշեր բարու և չարի այգում Midnight in the Garden of Good and Evil Մենդի Նիկոլոս
1999 ֆ Նախաճաշ չեմպիոնների համար Breakfast of Champions Մեդի Մառիտիմո
1999 ֆ Սև և սպիտակ Black and White Լին Դոմբռովսկի
2002 ֆ Մենամարտ Poolhall Junkies Թարա
2005 ֆ Մի ասա Don't Tell Ռաֆայել
2018 ֆ Թմրավաճառ The Mule Աղջիկ
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.