From Wikipedia, the free encyclopedia
Համֆրի Դևի (անգլ.՝ Humphry Davy, դեկտեմբերի 17, 1778[1][2][3][…], Պենզանս, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] - մայիսի 29, 1829[5][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[1][4]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ 1801 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1820—1826 թթ.՝ պրեզիդենտ (նախագահ), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826 թ.)։
Դևիին աշակերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799 թ. հայտնաբերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800 թ. առաջարկել է քիմիական խնամակցության էլեկտրաքիմիական տեսությունը։ 1807 թ. մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկտրուիզով անջատել է մետաղական նատրիումը և կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808 թ.) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի և մագնեզիումի ամալգամները։ Դևը առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակետը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգանական աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.