Հաշվարկային կենսաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հաշվարկային կենսաբանությունը ներառում է տվյալների վերլուծական և տեսական մեթոդների, մաթեմատիկական մոդելավորման և հաշվարկային մոդելավորման տեխնիկայի մշակում և կիրառում կենսաբանական, էկոլոգիական, վարքագծային և սոցիալական համակարգերի ուսումնասիրության համար[1] : Ոլորտը լայնորեն սահմանված է և իր մեջ ներառում է կենսաբանության, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության, կենսաքիմիայի, քիմիայի, կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, գենոմիկայի, համակարգչային գիտության, էկոլոգիայի և էվոլյուցիայի հիմքերը[2]։
Հաշվարկային կենսաբանությունը տարբերվում է կենսաբանական հաշվողականությունից, որը համակարգչային ինժեներության ենթադաշտ է `օգտագործելով բիոտեխնիկա և կենսաբանություն` համակարգիչներ կառուցելու համար։