Հանցավորությունը Հունաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հանցավորության դեմ պայքարը Հունաստանում, ինչպես նաև դրա մակարդակի նվազմանն ուղղված գործողությունները (բացարձակ և հարաբերական), ինչպես Հունաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում հանդիսանում է իրավապահ մարմինների (ոստիկանության և այլ գերատեսչությունների) գերակա խնդիրը։ 20-րդ դարում անցումային շրջանում գտնվող Հունաստանի ոստիկանությունը քննադատվում էր հանցավորության դեմ պայքարի փոխարեն քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Այնուամենայնիվ, ինչպես այսօր, այնպես էլ պատմականորեն Հունաստանին բնորոշ է եղել հանցավորության ցածրագույն մակարդակներից մեկն ամբողջ Արևմտյան Եվրոպայում։
Հունաստանում հանցագործությունների մակարդակը պատմականորեն եղել է Արևմտյան Եվրոպայում ամենացածրերից և շարունակում է մնալ։ 1980-ական թվականներին Հունաստանի ոստիկանապես Նիկոն Արկուդեասը անցկացնում է կազմակերպված հանցավորության դեմ ինտենսիվ պայքար, որը նշանավորվում է էական հաջողություններով։ 1990-ական թվականներին և 2000-ականների սկզբերին Հունաստանում գրանցվում է հանցավորության ցուցանիշների կտրուկ աճ, որը պայմանավորված էր Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Արևելյան Եվրոպայից ներգաղթյալների լայն ներհոսքով։ Միևնույն ժամանակ, քննարկվող շրջանում Հունաստանի ոստիկանությանը հաջողվում է կազմալուծել մի շարք հանցավոր կազմակերպություններ, ձերբակալել նոյեմբերի 17-ի ահաբեկչությունն իրականացրած խմբավորման անդամներին, անվտանգ միջավայրում անցկացնել 2004 թվականի Օլիմպիական խաղերը, իսկ 2016 թվականին՝ բացահայտել երկրի պատմության մեջ գոյություն ունեցած ամենամեծ հանցավոր կազմակերպությունը (վերջիններս պատասխանատու էին Հունաստանում կազմակերպված ավելի քան 2 հազար կողոպուտի և այլ հանցավոր արարքների մեջ)։