From Wikipedia, the free encyclopedia
Հանս Ռուի Գիգեր (գերմ.՝ Hans Ruedi Gige, փետրվարի 5, 1940[2][3][4][…], Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[5] - մայիսի 12, 2014[6][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[7]), շվեցարացի նկարիչ, որն առավել հայտնի է աերոգրաֆով արված իր նկարներով, որոնցում միաձուլվում են մարդու մարմնակազմության և մեխանիզմների հատկանիշները։ Արվեստի այս ոճը հայտնի է «բիոմեխանիկա» անվանմամբ։ Գիգերը հետագայում փոխարինեց աերոգրաֆը յուղամատիտներով, մարկերներով և թանաքով։ Նա հատուկ էֆեկտներով աշխատող թիմի անդամ էր, որը Ռիդլի Սքոթի՝ 1979 թվականի «Այլմոլորակայինը» (անգլ.՝ Alien) ֆիլմի վիզուալ դիզայնի համար արժանացավ Օսկար մրցանակի[9]։ Նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Շվեյցարիայի Գրույեր քաղաքի "H.R. Giger Museum" թանգարանում։ Նրա ոճն արտացոլվել է տարբեր ձևերով՝ օգտագործվելով ալբոմների շապիկների, կահույքի, դաջվածքների և տեսախաղերի համար։
Հանս Ռուի Գիգեր շվեյց. գերմ.՝ Hansruedi Giger[1] | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Hans Rudolf Giger |
Ծնվել է | փետրվարի 5, 1940[2][3][4][…] |
Ծննդավայր | Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[5] |
Վախճանվել է | մայիսի 12, 2014[6][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[7] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, դիզայներ, կինոռեժիսոր և կինեմատոգրաֆ |
Ժանր | Fantastic Realism? |
Թեմաներ | գեղանկարչություն և քանդակագործություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Li Tobler? |
Կայք | hrgiger.com(անգլ.) |
ստորագրություն | |
H. R. Giger Վիքիպահեստում |
Գիգերը ծնվել է 1940 թվականին Գրաուբյունդենի վարչկենտրոն Քուրում, որը ամենամեծ և ամենաարևելյան շվեյցարական կանտոնն է։ Նրա հայրը, ով դեղագործ էր, արվեստը համարում էր ոչ շահութաբեր մասնագիտություն և շատ էր ցանկանում, որ որդին զբաղվի դեղագործությամբ։ 1962 թվականին Գիգերը տեղափոխվել է Ցյուրիխ, որտեղ մինչև 1970 թվականը սովորել է ճարտարապետություն և արդյունաբերական դիզայն Կիրառական արվեստի դպրոցում[10]։
Գիգերի առաջին հաջողությունը սկսեց 1969 թվականից, երբ Շվեյցարիայում առաջին պոստերների հրատարակման ընկերության համասեփականատեր Հ. Հ. Կունցը տպեց և տարածեց Գիգերի պոստերները[11]։
Գիգերի ոճը և թեմատիկ ներկայացումը ազդեցիկ էին։ Նա, աշխատելով հատուկ էֆեկտների թիմի հետ, արժանացավ Օսկար մրցանակի՝ վիզուալ էֆեկտների ոլորտում լավագույն ձեռքբերումների համար, որն արտացոլվում էր «Այլմոլորակայինը» ֆիլմի վրա կատարած իրենց դիզայներական աշխատանքում[12][13]։ «Այլմոլորակայինը» ֆիլմի համար նրա դիզայնը ոգեշնչված էր իր «Նեկրոնոմ IV» նկարով, որի շնորհիվ էլ 1980 թվականին պարգևատրվեց Օսկարով։ Նրա նկարների գրքերը, մասնավորապես «Նեկրոնոմիկոն» և «Նեկրոնոմիկոն II» (1985 թ.) և «Օմնի» ամսագրում իր արվեստի հաճախակի հայտնվելը նպաստեցին Գիգերի միջազգային հայտնիության բարձրացմանը[10]։ Գիգերը 2013 թվականին ընդունվել է Գիտաֆանտաստիկայի և ֆանտաստիկայի փառքի սրահ (Science Fiction and Fantasy Hall of Fame)[14][15]։ Նա նաև հայտնի է երաժշտական ձայնագրությունների ալբոմների վրա արված իր արվեստի գործերով, այդ թվում՝ Danzig III: How The Gods Kill by Danzig, Brain Salad Surgery by Emerson, Lake & Palmer, Attahk by Magma, Heartwork by Carcass, To Mega Therion by Celtic Frost, Eparistera Daimones and Melana Chasmata by Triptykon, Deborah Harry's KooKoo, "Atomic Playboys" by Steve Stevens and Frankenchrist, by the Dead Kennedys.
1998 թվականին Գիգերը ձեռք բերեց Շվեյցարիայի Գրույեր (Gruyères) քաղաքում գտնվող Սեն-Ժերմեն ամրոցը (Saint-Germain Castle), որտեղ այժմ գտնվում է "H.R. Giger" թանգարանը, որը նրա աշխատանքների մշտական պահոցն է[16]։
Գիգերը կապված է եղել շվեյցարացի դերասանուհի Լի Թոբլերի հետ՝ մինչ 1975 թվականին նրա ինքնասպան լինելը[17]։ Թոբլերին կարող ենք տեսնել նրա նկարներից շատերում։ Նա ամուսնացել է Միա Բոնզանիգոյի հետ 1979 թվականին, սակայն մեկուկես տարի անց ամուսնալուծվել են։
Գիգերն ապրել և աշխատել է Ցյուրիխում իր երկրորդ կնոջ՝ Կարմեն Մարիա Շեյֆել Գիգերի հետ, ով "H.R. Giger" թանգարանի տնօրենն է[18]։
Գիգերը մահացել է 2014 թվականի մայիսի 12-ին Ցյուրիխի հիվանդանոցում՝ ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների հետևանքով[19][20][21][22]։
Մինչ կանցներ յուղանկարներին, Գիգերը սկզբում նկարում էր թանաքով փոքրիկ նկարներ։ Իր գործունեության ընթացքում նա աշխատել է հիմնականում աերոգրաֆով՝ ստեղծելով մոնոխրոմատիկ (միագույն) կտավներ, որոնք պատկերում էին սյուրռեալիստական, մղձավանջային երազային տեսարաններ։ Աշխատել է նաև յուղամատիտներով, մարկերներով և թանաքով[10]։
Գիգերի ոճական ամենացայտուն նորարարությունը մարդու մարմնակազմության և մեխանիզմների հատկանիշների միահյուսված ներկայացումն էր սառը, փոխկապակցված հարաբերություններում, որը նա բնութագրում էր «բիոմեխանիկական» տերմինով։ Նա իր հիմանական ոգեշնչումը ստացել է նկարիչներ Դադոից[23], Էռնստ Ֆուկսից և Սալվադոր Դալիից։ Նրան Դալիի հետ ծանոթացրել է Ռոբերտ Վենոսան։ Գիգերի վրա իրենց ազդեցությունն են թողել նաև լեհ քանդակագործ Ստանիսլավ Շուկալսկուն և նկարիչներ Օսթին Օսման Սփեյրն ու Մատի Կլարվեյնը[24], եղել է Թիմոթի Լիրիի մոտ ընկերը։ Նա սովորել է ինտերիերի և արդյունաբերական դիզայն Ցյուրիխի կոմերցիոն արվեստի դպրոցում 1962-1965 թվականներին և կատարել է իր առաջին նկարները արտ-թերապիայի ոլորտում[10]։
Գիգերը նկարահանել է մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Swiss Made (1968), Tagtraum (1973), Giger's Necronomicon (1975) և Giger's Alien (1979):
Գիգերը ստեղծել է կահույքի դիզայններ, մասնավորապես "Harkonnen Capo Chair"-ը «Դյուն» վեպի հիման վրա ապագա ֆիլմի համար, որը պետք է նկարահանվեր Ալեխանդրո Ջոդորովսկու կողմից։ Շատ տարիներ անց Դեյվիդ Լինչը նկարահանեց ֆիլմը՝ օգտագործելով միայն Գիգերի նախնական գաղափարները։ Գիգերը ցանկացել էր աշխատել Լինչի[25] հետ, ինչպես և նշել էր իր գրքերից մեկում, որ Լինչի "Eraserhead" ֆիլմն ավելի մոտ էր իր տեսլականի իրականացմանը, քան իր իսկ սեփական ֆիլմերը[10]։
Գիգերն իր բիոմեխանիկական ոճը կիրառել է նաև ինտերիերի ձևավորման մեջ։ Տոկիոյում հայտնվեց "Giger Bar", բայց իր նախագծերի իրականացումը մեծ հիասթափություն առիթ դարձավ, քանի որ նախաձեռնության հետևում կանգնած ճապոնական կազմակերպությունը չսպասեց նրա վերջնական նախագծերին՝ փոխարենը օգտագործելով Գիգերի նախնական անավարտ (սևագիր) էսքիզները։ Այդ պատճառով Գիգերը հրաժարվեց Տոկիոյի բարից[26]։ Հայրենի Շվեյցարիայում գտնվող երկու "Giger Bar"-երը՝ Գրույերում և Քուրում, կառուցվել են Գիգերի անմիջական վերահսկողության ներքո և դրանք ճշգրտորեն արտացոլում են նրա սկզբնական գաղափարները։ Մանհեթենի The Limelight-ում Գիգերը թույտվություն ստացավ զարդարելու VIP սրահը՝ նշանավոր եկեղեցու ամենավերին աղոթարանը, բայց նախատեսված չէր մշտական տեղակայման համար և որևէ նմանություն չուներ Շվեյցարիայի բարերի հետ։ Պայմանավորվածությունը դադարեցվեց երկու տարի անց, երբ Limelight-ը փակվեց[27]։
Գիգերի արվեստը մեծ ազդեցություն է թողել դաջվածքներով զբաղվողների և ֆետիշիստների վրա ամբողջ աշխարհում։ Լիցենզավորման համաձայնագրի համաձայն, Ibanez կիթառի բրենդը թողարկեց H. R. Giger-ի ֆիրմային շարք. Ibanez ICHRG2-ը՝ Ibanez Iceman, պատկերված է "NY City VI"-ով, Ibanez RGTHRG1-ի վրա տպված է "NY City XI", S Series SHRG1Z-ի վրա կա "Biomechanical Matrix"-ի մետաղապատ փորագրությունը և 4- լարային SRX բասը՝ SRXHRG1, "N.Y. City X" նկարազարդմամբ է[10]։
Գիգերին հաճախ հիշատակում են մասսայական մշակույթում, հատկապես գիտաֆանտաստիկայի և կիբերփանկի ժանրերում։ Նրանով հատկապես հետաքրքրված է թվում Ուիլյամ Գիբսոնը (գրել է Alien 3-ի վաղ սցենարը), ով իր "Virtual Light " գիտաֆանտաստիկ վեպի երրորդական կերպար Լոուելին ներկայացնում է New York XXIV-ի պատկերով մեջքի դաջվածքով, իսկ "Idoru" վեպի երկրորդական կերպար Յամազակին նկարագրում է նանոտեխնոլոգիական Ճապոնիայի շենքերը որպես «Գիգերական» ոճ ունեցող:[փա՞ստ]
1979 թվականին Գիգերն արժանացել է "Inkpot Award" մրցանակին[39]։
Բացի այն, որ Գիգերը արժանացել է մի շարք մրցանակների, նա նաև ճանաչում է գտել տարբեր փառատոներում և հաստատություններում։ Նրա մահվան տարելիցին Նյու Յորքի արվեստի և դիզայնի թանգարանը 2015 թվականի մայիսին բեմադրեց "The Unseen Cinema of HR Giger" կինոշարը[40]։
"Dark Star: H. R. Giger's World" Բելինդա Սալինի հեղինակած կենսավավերագրական ֆիլմը էկրաններին հայտնվեց 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Ցյուրիխում[41][42]։
2018 թվականի հուլիսին աստերոիդ է անվանակոչվել ի հիշատակ Գիգերի՝ 109712 Giger.[43]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.